Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-958-03.05.2021,24.05.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրերսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածում՝ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ մաս.

«21. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնակատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հետագա օտարման ժամանակ Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման գնի դրական տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով.

«41) սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եկամուտները ձեւավորվում են այն տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից, որը ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործման նպատակով հետագայում ներկայացվում է պետական հաշվառման:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: