Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-8941-09.03.2021,06.05.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 5-րդ կետում «առաջին երեք տասնյակի հաստատումը» բառերից հետո լրացնել «, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում` կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների` առնվազն երեք տասնյակի հաստատումը»,

2) 5-րդ մասի 4-րդ կետում «համագումարի կողմից հաստատվելուց հետո» բառերից հետո լրացնել «կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի» բառերը,

3) 5-րդ մասի 5.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններում` կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր` 6-րդ կետով.

«6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: