Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-894-09.03.2021,06.05.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո եւ անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

2) լրացնել նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում: Հայաստանի Հանրապետության  ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն  նշանակվում եւ չեն անցկացվում: Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ  նշանակվում եւ անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ:

«4. Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական եւ արտահերթ ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածում ՝

1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը հանել,

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերը կարող են հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կարող են հրապարակել նաեւ կառավարության՝ իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը եւ կազմը»:

3) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) եւ թեկնածուների հայտարարագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով եւ տեղադրվում հանձնաժողովի համացանցային կայքում»:

4) 8-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո 7-օրյա ժամկետում հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսության եթերով տեղեկատվություն է հրապարակում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության, ընտրությունն անցկացվող համայնքի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետների, ինչպես նաեւ քվեարկության օրվա մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո 7-օրյա ժամկետում իր համացանցային կայքում հրապարկում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցը, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ նաեւ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը»:

5) 9-րդ մասի առաջին պարբերության առաջին եւ երկրորդ նախադասություններում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:

6) 10-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունում «ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերը փոխարինել «ըստ ընտրական տեղամասերի եւընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերով եւ լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները»:

7) 10-րդ մասի երկրորդ պարբերությունում «ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերը փոխարինել «ըստ ընտրական տեղամասերի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերով:

8) 11.1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ. «Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է  տեսանելի լինեն իրական ժամանակը եւ տեղամասային կենտրոնի համարը»:

9) 11.1-ին մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով, ինչպես նաեւ» բառերը:

10) 11.1-ին մասը լրացնել նոր՝ երրորդ պարբերությամբ.

«Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով մրցույթի արդյունքում  ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում եւ հեռարձակվում են նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը»:

11) 11.1-ին մասի չորրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:  Տեսանկարահանված նյութերի պատճենները՝ գրավոր դիմումի հիման վրա, կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրությունների մասնակցող կուսակցություններին եւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, եւ դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ»:

12) լրացնել նոր՝ 13-րդ մաս.

«13. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան չորս օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկական սարքավորումներով գրանցված ընտրողների տվյալների հիման վրա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընտրողների ռեգիստրում լրացնում է ընտրողի մասնակցության մասին տեղեկատվություն, որը պահպանվում է մինչեւ  քվեարկության  արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է՝ www.elections.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը (այսուհետեւ՝ նաեւ Հանձնաժողովի համացանցային կայք) տեղեկատվություն է պարունակում ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության մասին, ներառյալ՝ նիստերի ժամանակացույց, օրակարգ, նիստերի ուղիղ հեռարձակում, տեսաձայնագրություններ եւ որոշումներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկատվությունը տեղադրվում  է բաց տվյալների եւ մատչելի ձեւաչափով:

Հանձնաժողովի համացանցային կայքն օգտագործվում է նաեւ ընտրությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման եւ գրանցման, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման,  ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների գրանցման համար:

2. Հանձնաժողովի համացանցային կայքում գրանցվելիս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են մշտական օգտահաշիվ, որի միջոցով կարող են իրականացնել հետագա գրանցումները: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտահաշիվները գործում են միայն մինչեւ համապատասխան ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

3. Հանձնաժողովի համացանցային կայքը պարունակում է նախաքվեարկության գործիք, որն Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հնարավորություն է տալիս այն օգտագործելու նախընտրական ցուցակի մասնակցային ձեւավորման համար: Նախաքվեարկության գործիքի միջոցով ընտրական ցուցակի ձեւավորումը կամավոր է եւ չի փոխարինում ընտրական ցուցակների հաստատման վերաբերյալ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է նախաքվեարկության գործիքի տեխնիկական նկարագիրը եւ կիրառման կարգը: Քվեարկության ընթացքում ապահովվում է քվեարկությանը մասնակցած անձանց տվյալների գաղտնիությունը, ներառյալ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար:

4. Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով գրանցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության իրենց թեկնածուներին եւ մասնագիտական դասընթացների մասնակիցներին: Մասնագիտական դասընթացների մասնակցության համար քաղաքացիները կարող են գրանցվել նաեւ ինքնուրույն՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով կամ թղթային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

5. Հավատարմագրման կամ առաջադրման համար Հանձնաժողովի համացանցային կայքում մուտքագրվող տվյալներն ինքնաշխատ կերպով համեմատվում են միմյանց եւ Հանձնաժողովի համացանցային կայքում առկա այլ տվյալների հետ՝ անհամատեղելի կարգավիճակով անձի գրանցումը բացառելու համար:

6. Հանձնաժողովի համացանցային կայքի տեխնիկական նկարագիրը, դրա վարման կարգը, հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը եւ կիրառվող էլեկտրոնային ձեւանմուշները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Հոդված 4. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ընտրելու իրավունք ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «, ովքեր քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ» բառերը,

2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն» բառերով,

3) լրացնել նոր՝ 3.1-ին մաս.

«3.1. Ըտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն,  կարող են լիազոր մարմնին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ ըստ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից եւ լրացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Լիազոր մարմինը դիմողին տրամադրում  է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում լրացնելու մասին տեղեկանք: Դիմումի եւ տեղեկանքի ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այլ անձի անունից դիմում ներկայացվելու դեպքում անձը պարտավոր է ներկայացնել լիազորագիր»:

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

4) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները եւ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից»:

5) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փախարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով, իսկ «ոչ ուշ, քան 10 օր առաջ՝» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ՝» բառերով,

6) 5-րդ մասի առաջին նախադասությունում « ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն,» բառերով,

7) 6-րդ մասի առաջին նախադասությունում «ոչ ուշ, քան 10 օր առաջ՝» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ՝» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «մինչեւ 1000» բառերը փոխարինել «մինչեւ 1200» բառերով, իսկ «1000-ից ավելի» բառերը փոխարինել «1200-ից ավելի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 3 օր հետո լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` ըստ համայնքների:

Լիազոր մարմինը Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից 10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ ընտրական տեղամասերի, իսկ Երեւանի ավագանու հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ըստ վարչական շրջանների եւ ընտրական տեղամասերի:

Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երեւանի ավագանու) հերթական եւ արտահերթ ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի:

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ:

Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում»:

2) 4-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած, այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմնին՝ ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին»:

2) 2-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ կետով.

«3) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում»:

Հոդված 9. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «բնականոն ընթացքը» բառերից հետո լրացնել «եւ հանձնաժողովի բնականոն աշխատանքը» բառերը:

2) 3-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Միեւնույն շինությունում մեկից ավելի տեղամասային կենտրոնների տեղակայման անհրաժեշտության դեպքում նախապատվությունը տրվում է այնպիսի շինությունների, որոնց դեպքում տեղամասային կենտրոններն ապահովված են առանձին մուտքերով»:

4) 5-րդ մասում «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ» բառերը փոխարինել «տեղաշարժման դժվարություններ եւ տեսողության խնդիրներ» բառերով,

5) լրացնել նոր՝ 6-րդ մաս.

«6. Տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության եւ հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Հոդված 11. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 1-ին մասից հանել «, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին» բառերը,

3) լրացնել նոր՝ 2.1-ին մաս.

«2.1. «Համայնքի ղեկավարը կազմում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաեւ տեղամասային կենտրոննների եւ քվեարկության սենյակների բնութագրերը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է տեղամասային կենտրոնի եւ քվեարկության սենյակի համապատասխանությունը սույն օրենսգրքի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին: Եթե տեղամասային կենտրոնը կամ քվեարկության սենյակը չեն համապատասանում սույն օրենսգրքի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին, ապա համայնքի ղեկավարը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ քվեարկության օրը, կատարում է համապատասխան փոփոխություններ, եւ փոփոխությունների մասին տեղեկացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին»:

4) 2-րդ մասում «տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը» բառերից հետո լրացնել «կամ քվեարկության սենյակի կահավորումը» բառերը,

5) լրացնել նոր՝ 4-րդ մաս.

«4. Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինը քվեարկությանը նախորդող իններորդ օրվանից մինչեւ քվեարկության նախորդ օրը ներառյալ ընտրողներին ծանուցում է քվեարկության օրվա, իրենց ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին: Ծանուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը»:

Հոդված 12. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «7-րդ օրը» բառերը փոխարինել «5-րդ օրը» բառերով,

2) 1-ին մասի երրրոդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն

«Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից»:

3) 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով եւ վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաեւ համացանցում գովազդի միջոցով արգելվում է»:

4) լրացնել 1.1-1.4-րդ մասեր.

«1.1.Սույն օրենսգրքի իմաստով նախընտրական քարոչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին:

1.2. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի կողմից համերգների, ներկայացումների, սպորտային միջոցառումների, ֆիլմերի ցուցադրության եւ այլ միջոցառումների ֆինանսավորումը կարող է իրականացվել միայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին:

1.3. Քաղաքական գովազդը նախընտրական քարոզչության ձեւերից է, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին: Քաղաքական գովազդը ներառում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշեր կամ անհատականացնող այլ նշաններ: Քաղաքական գովազդ են համարվում նաեւ տեսաձայնային հայտարարություններն այն մասին, որ համերգները կամ հանրային այլ միջոցառումներն իրականացվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի աջակցությամբ կամ որոնք ներառում են թեկնածուի կողմից այդ հանրային  միջոցառումներին մասնակցության մասին փաստի հիշատակում:

1.4. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չեն համարվում նախընտրական քարոզչություն: Այդպիսի հաղորդագրությունները չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ»:

5) 3-րդ մասում «20 oր» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 7 օր» բառերը,

6) լրացնել նոր՝ 6.1-ին մաս.

«6.1. Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ կամ ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ: Սույն հոդվածի իմաստով կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ: Սույն հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաեւ այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու»:

Հոդված 13. Օրենսգրքի 20-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

1. Ազգային ժողովի, Երեւանի  ավագանու եւ մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն սույն օրենսգրքով սահմանված չափով ռադիոյի եւ հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար եւ վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:

2. Ազգային ժողովի, Երեւանի  ավագանու եւ մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

3. Ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) եւ թեկնածուների վերաբերյալ՝ նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումները պետք է լինեն առավելագույնս չեզոք:

Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական քարոզչություն չիրականացնելը զանգվածային լրատվության միջոցի համար հիմք չէ տվյալ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, եւ դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:

4. Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը պարտավոր են հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ:

Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների  ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Նախընտրական բանավեճերի թեման, ձեւաչափը եւ կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նախընտրական բանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 3-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տեւողությամբ, իսկ բանավեճերից առնվազն մեկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) պետք է հնարավորություն ունենա մասնակցելու հավասար թվով նախընտրական բանավեճերի:

70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է առնվազն մեկական, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ առնվազն երկու նախընտրական բանավեճ, որոնց մասնակցության հավասար պայմաններ են ապահովվում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Նախընտրական բանավեճի տեւողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:

Հանրային ռադիոն եւ հանրային հեռուստաընկերությունը ողջամիտ հաճախականությամբ հեռարձակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված սոցիալական գովազդները:

5.  Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 օր հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում է հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի միջին արժեքի 50 տոկոսը, որը մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաեւ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռուստառադիոհեռարձակում, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով եւ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների վրա՝ անկախ սեփականության ձեւից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս բոլոր հեռարձակողների վրա:

Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող  հեռուստառադիոհեռարձակում իրականացնող  մասնավոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի միջին արժեքը, որը մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումներն ընդմիջել առեւտրային գովազդով:

8. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերություններն արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:

9. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումները հեռուստառադիոհեռարձակում իրականացնելիս ձայնագրվում եւ տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն մինչեւ ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:

10. Տեսալսողական եւ լսողական հաղորդումներ հեռարձակող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

 11. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մշակում եւ Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 2 օր հետո, հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա, կաբելային եւ արբանյակային կապով  եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:

12. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ՝ ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ եւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները եւ հանձնաժողովի եզրակացությունը՝ հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:

 13. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ:

14. Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամերի եւ նախընտրական բանավեճերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն: Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով»:

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 20.1-ին հոդվածով.

«Հոդված 20.1. Նախընտրական քարոզչությունը համացանցում

1. Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաեւ համացանցային կայքի իրավատեր հանդիսացող անձինք նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովում են ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ:

2.  Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համացանցում, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով, նախընտրական քարոզչությանը վերաբերող՝ վճարովի հիմունքներով գովազդային նյութեր եւ տեսանյութեր կարող են տեղադրվել միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա՝ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Նախընտրական քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ տեսանյութի վրա տեղադրվող «Նախընտրական քարոզչություն»՝ անընդմեջ ուղեկցվող լուսագրով: Նախընտրական քարոզչական նյութերի եւ տեսանյութերի հրապարակումը պետք է տեղեկություններ պարունակի պատվիրատուի վերաբերյալ»:

Հոդված 15. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասում «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ վերելակներում տեղակայված» բառերը, «21-օրյա» բառերը փոխարինել «10-օրյա» բառերով, իսկ առաջին եւ յոթերորդ նախադասություններում «Երեւանի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ լրագրողական հարցման արդյունքները հրապարակելիս հարցում իրականացնող զանգվածային լրատվության միջոցը, ինչպես նաեւ հարցման արդյունքները վերահրապարակող կամ լուսաբանող անձինք պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը եւ հարցի ճշգրիտ ձեւակերպումը»:

Հոդված 17. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել նոր՝ առաջին պարբերություն.

«Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական եւ նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների եւ  հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:»,

2) «նախընտրական քարոզչություն» բառերից հետո լրացնել «կազմակերպել կամ» բառերը,

3) լրացնել նոր՝ 13-րդ եւ 14-րդ կետեր.

«13. Հանրապետության նախագահին,

14) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին եւ դիտորդներին:»:

Հոդված 18. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 2 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու,»:

Հոդված 19. Օրենսգրքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասության մեջ «7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «5 օրվա ընթացքում» բառերով,

2) 1-ին մասի չորրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) եւ թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երեւանում եւ Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որեւէ առեւտրային բանկում»:

3) 1-ին մասի վեցերորդ նախադասությունում «ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ» բառերից հետո լրացնել «, որոնք պետք է ունենան անկանխիկ  եղանակով վճարումներ իրականացնելու հնարավորություն (օնլայն բանկինգ, վճարային քարտ եւ այլն)» բառերը:

4) 2-րդ մասի 1-ին կետում «իր տրամադրած միջոցներից» բառերը փոխարինել «իր կատարած նվիրատվություններից» բառերով,

5) 2-րդ մասի 2-րդ կետում «տրամադրած միջոցներից» բառերը փոխարինել «կատարած նվիրատվություններից» բառերով,

6) 2-րդ մասի 3-րդ կետում «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով,

7) 3-րդ մասի 1-ին կետում «միջոցներից» բառը փոխարինել «կատարած նվիրատվություններից» բառերով,

8) 3-րդ մասի 2-րդ կետում «անձնական միջոցներից» բառերը փոխարինել «կատարած նվիրատվություններից» բառերով,

9) 3-րդ մասի 3-րդ կետում «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով,

10) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «մուծումները» բառը փոխարինել «նվիրատվությունները» բառով:

11) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

 «5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:

12) 6-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով,

13) լրացնել նոր՝ 5.1-ին մաս.

«5.1. Նախընտրական հիմնադրամին մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի համարը, որոնք հրապարակման ենթակա չեն»:

14) 7-րդ մասի առաջին նախադասությունում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք եւ տեղադրում իր համացանցային կայքում»:

Հոդված 20. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման եւ իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նախընտրական հիմանդրամի միջոցների հաշվին են կատարվում`

1) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման ծախսերը,

2) համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը,

3) նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների եւ հետազոտությունների իրականացման ծախսերը,

4) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման ծախսերը,

5) ընտրական շտաբերի տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը,

6) քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ՝ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված ծախսերը,

7) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծախսերը (բացառությամբ մինչեւ 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների),

8) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ սպորտային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը,

9) վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը, եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը»:

Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների եւ ընտրական շտաբերի կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը կարող են չներառվել նախընտրական հիմնադրամում:

2) լրացնել նոր՝ 1.1- ին մաս.

«1.1. Նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով»:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզում է, որ նախընտրական քարոզչության համար ձեռք բերված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի ընթացքում հիմնավորվում է նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով»:

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Եթե վարչական վարույթի ընթացքում հիմնավորվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառում է վարչական տույժ՝ հիմնադրամի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով:

5) 6-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

6) 8-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով,

7) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքերի ավագանիների ընտրություններից հետո կուսակացության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցվում են կուսակցության հաշվին, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում հավասարապես բաշխվում են դաշինքը կազմող կուսակցությունների միջեւ, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների դաշինքի որոշմամբ»:

8) լրացնել նոր՝ 9.1. մաս.

«9.1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններից հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցվում են թեկնածուին առաջադրած կուսակցությանը, իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ փոխանցվում են թեկնածուին»:

9) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Նոր հերթական կամ նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները տնօրինվում են սույն հոդվածի 9-րդ եւ 9.1-ին մասերով սահմանված կարգով»:

Հոդված 21. Օրենսգրքի 28-րդ հոդվածում՝

1) վերնագրում «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով,

2) 1-ին մասի առաջին պարբերության առաջին նախադասությունում «մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո՝» բառերը փոխարինել «նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նախընտրական քարոզչությաքն սկսվելուց հետո՝» բառերով,

3) 1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նշված, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության նպատակով կատարված եւ հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր եւ այլն)»:

4) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն`» բառերը փոխարինել «նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով`» բառերով,

5) 2-րդ մասի առաջին նախադասությունում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով,

6) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների ժամանակագրությունը, նվիրատվության գումարի չափը եւ նվիրատվություն կատարած անձանց մասին տվյալները.»

7) 4-րդ մասում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» բառերով,

Հոդված 22. Օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 29. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

1. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենսգրքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 23. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, եւ որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին»:

Հոդված 24. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ եւ լրացնել նոր՝ երրորդ պարբերությամբ.

«Հավատարագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝  Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով: Հավատարմագրման հայտը հաստատելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպությանը տրամադրում  օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին եւ սույն օրենսգրքի կանոնակարգումներին:

Հասարակական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել եւ դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ: Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո: Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում եւ դիտորդների համատեղ ցանկ: Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից որեւէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով: Եթե դիմումի մերժման արդյունքում սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն, ապա այդ հասարակական կազմակերպությունը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող»:

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում եւ անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման եւ տպագրության համար»:

3) 4-րդ մասում «կամ ուսուցման մասին» բառերից հետո լրացնել «կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որեւէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով» բառերը,

4) 6-րդ մասի երրորդ նախադասությունում «հավատարմագրում չի պահանջվում» բառերից հետո լրացնել «սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում»:

5) 8-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ: Հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցին տրամադրում  է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը կարող է փոփոխվել քվեարկության օրվանից մինչեւ 3 օր առաջ:

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում եւ անմիջապես հասանելի դառնում զանգվածային լրատվության միջոցին՝ ներբեռնման եւ տպագրության համար»:

6) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձեւերը եւ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այցելուների վկայականների ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Հոդված 25. Օրենսգրքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում «իսկ քվեարկության ընթացքում՝ նաեւ» բառերից հետո լրացնել «տեղամասային կենտրոնում եւ» բառերը,

2) 1-ին մասի 3-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով,

3) 1-ին մասի 5-րդ կետում «ընտրողների ցուցակների» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորման» բառերը,

4) 3-րդ մասում «ներկայացնելու պահանջներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 26. Օրենսգրքի 33-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4-րդ մաս.

«4. Վստահված անձանց վկայականների ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Հոդված 27. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր մարզի եւ Երեւան քաղաքի համար կազմավորվում է մեկ կամ մի քանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 41-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում, համարակալվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները եւ նստավայրերը սահմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ»:

Հոդված 29. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով, իսկ երկրորդ պարբերությունում «տարածքային ընտրական հանձնաժողովների» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իր գործունեության ընթացքում, ինչպես նաեւ հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»:

2) 9-րդ մասում «Տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 31. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական  օրենսգրքի 149-154.9-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք: Ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները եւ նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները եւ նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները»:

3) 4-րդ մասում «Տարածքային ընտրական հանձնաժողովների» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով,

4) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր: Եթե մեկ բնակավայրում կազմավորվել են մեկից ավելի տեղամասային կենտորններ, ապա անձը կարող է լինել միայն այն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որին սպասարկող տեղամասային կենտրոնը տեղակայված չէ իր աշխատանքի վայրում:»:

5) լրացնել նոր՝ 8-րդ մաս.

«8. Ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հետո հանձնաժողովի անդամները մասնակցում են ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներին, որոնք կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան: Գործնական դասընթացներին մասնակցությունը պարտադիր է»:

Հոդված 32. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 3-րդ մասի 3-րդ կետում «պետական ոչ առեւտրային կազմակերպություններում» բառերը փոխարինել «ոչ առեւտրային կազմակերպություններում» բառեով,

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար իր պաշտոնական կայքում հրապարակում եւ զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դիմումների ներկայացման ժամկետը պետք է ընդգրկի հայտարարության հրապարակումից հետո առնվազն երկու շաբաթ, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է ընտրություններ նշանակվելուց հետո: Ընտրություններ նշանակվելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում կարող են սահմանվել դիմումների ներկայացման ավելի կարճ ժամկետներ»:

Հոդված 33. Օրենսգրքի 44-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 34. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 6-րդ մասի 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով, իսկ 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.9-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների  համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, եւ դատվածությունը մարված կամ հանված չէ կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը կամ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում»:

Հոդված 35. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը       ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում, եւ» բառերը փոխարինել «հարցեր կարող է ներկայացնել» բառերով:

Հոդված 36. Օրենսգրքի 47-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 37. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 7-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,

3) 12-րդ մասի 3-րդ կետից հանել «, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին» բառերը,

4) 17-րդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետում «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 38. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր՝ առաջին նախադասությամբ. «Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:», ինչպես նաեւ նոր՝ երրորդ նախադասությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման կարգը»:

Հոդված 39. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) լրացնել նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկան տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկան տարածքում 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացվում է միայն մեկ ընտրական տեղամասում: Վերահաշվարկի դիմումով եւ վիճակահանության արդյունքում ընտրված ընտրական տեղամասերի համընկման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում: Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի   վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում»:

3) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Երկրորդ հերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաեւ վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ կամ այդ  տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում առկա  է  գրառում սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքը տպելու անհնարինության մասին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երրորդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ  ներկայացվել է վերահաշվարկի դիմում: Յուրաքանչյուր հերթի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճականահությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները»:

4) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Ծանրաբեռնվածության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով, զուգահեռ: Հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը»:

Հոդված 40. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետում «սահմանում» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը,

2) 2-րդ մասի 8-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով,

3) 2-րդ մասի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«17) իրականացնում է ընտրությունների վերաբերյալ հանրային իրազեկում.»

Հոդված 41. Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) իր եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության, այդ թվում՝ հայտնաբերված խախտումների եւ դրանց վերացման ուղղությամբ՝ օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի կողմից գրանցամատյանում արձանագրված գնահատականների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.»:

Հոդված 42. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

Հոդված 43. Օրենսգրքի 57-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մաով.

«4. Քվեարկության սենյակի կահավորումը չի կարող իրականացվել կամ փոփոխության ենթարկվել այնպես, որ կահավորումը հակասի սույն հոդվածի պահանջներին»:

Հոդված 44. Օրենսգրքի 58-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «բացառությամբ Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «եւ 70 000 ու ավել ընտրող ունեցող՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների» բառերը,

2) 3-րդ մասում «եւ թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «, եւ բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն» բառերով:

Հոդված 45. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի արդյունքում քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաեւ դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ»:

2) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության անվանումը կամ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Եթե 70 000 եւ ավել ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի արդյունքում քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաեւ դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ»:

Հոդված 46. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունում «առնվազն 30 օր առաջ» բառերը փոխարինել «առնվազն 20 օր առաջ» բառերով,

2) հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 47. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, կնիքը» բառերը փոխարինել «Ինքնասոսնձվող դրոշմանիշները եւ կնիքը» բառերով:

Հոդված 48. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա»:

Հոդված 49. Օրենսգրքի 64-րդ հոդվածի1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում «մինչեւ 1000 ընտրողի» բառերը փոխարինել «մինչեւ 1200 ընտրողի» բառերով:

Հոդված 50. Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ» բառերից հետո լրացնել «իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ» բառերը,

2) 7-րդ մասի երրորդ նախադասությունից հանել «վերգետնյա եթերային» բառերը,

3) լրացնել նոր՝ 9-րդ մաս.

«9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դրույթները չեն գործում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված ընդունվել է կարանտին սահմանելու մասին որոշում, եւ բնակչության պաշտպանության եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարգավորելու տեղամասային կենտրոնում, այդ թվում՝ քվեարկության սենյակում մարդկանց հոսքը»:

Հոդված 51. Օրենսգրքի 67-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունում «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների» բառերը:

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում մեկ քվեաթերթիկ եւ քվեարկության մեկ ծրար (միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում` քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ)»:

3) 3-րդ մասի առաջին նախադասությունում «Ազգային ժողովի բառերից հետո լրացնել «եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների» բառերը,

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա կիրառվում է դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ»:

5) 10-րդ մասի երկրորդ նախադասությունում «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու» բառերը:

6) 14-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության նախապատրաստման, քվեարկության եւ արդյունքների ամփոփման ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»:

Հոդված 52. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 2-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունից հանել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ» բառերը,

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու» բառերը,

4) 4-րդ մասի առաջին պարբերությունում «Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերով:

Հոդված 53. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որեւէ գրառում կամ նշում կամ ծրարում՝ քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր»:

2) 2-րդ մասում ««Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերով,

3) 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով.

«6)  ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր»:

4) լրացնել նոր՝ 5-րդ մաս.

«5. Եթե ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր, ապա քվեաթերթիկը մարվում է ծրարի եւ ծրարում առկա իրի հետ այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել իրի առկայությունը: Այդ մասին կատարվում է համապատասխան գրառում գրանցամատյանում»:

Հոդված 54. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 9-րդ մասում «արձանագրության երկու օրինակը,» բառերից հետո լրացնել «արձանագրության մեկ քաղվածք,» բառերը:

Հոդված 55. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «արձանագրության մեկ օրինակը» բառերից հետո լրացնել «եւ արձանագրության մեկ քաղվածք» բառերը:

Հոդված 56. Օրենսգրքի 74-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 57. Օրենսգրքի 75-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 58. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ. «Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները»:

Հոդված 59. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչեւ  երեք տասնյակ թեկնածուները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ: Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններում կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով): Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում եւ ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը»:

Հոդված 60. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերում «ընտրական ցուցակներում» բառերը փոխարինել «ընտրական ցուցակում» բառով,

2) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) կուսակցությունների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի  7 500-ապատիկի չափով, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 15 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.»

3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից տրամադրվում է դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում»:

4) 7-րդ մասի առաջին պարբերությունում «ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառով:

Հոդված 61. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների եւ նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը»:

Հոդված 62. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ. «Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում է վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում»:

Հոդված 63. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Նախընտրական քարոզչության իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձեւավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված նվիրատվություններից:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում նվիրատվություն կատարելու նվազագույն աշխատավարձի մինչեւ 800 000-ապատիկի չափով գումար»:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամին նվիրատվություն կատարել առավելագույնը նվազագույն աշխատավարձի 5 000-ապատիկի չափով գումար»:

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար: Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ»:

Հոդված 64. Օրենսգրքի 93-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 93. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը ռադիոյով եւ  հեռուստատեսությամբ »

2) 1-ին մասում «հանրային ռադոյի եւ հանրային հեռուստատեսության» բառերը փոխարինել  «ռադոյի եւ հեռուստատեսության» բառերով,

3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 90 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 150 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 25-ական րոպե:»,

4)  4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն անցկացնելու ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե, եւ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 20-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 20 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 40 րոպե, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 10-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե,  հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե:

Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու, ինչպես նաեւ ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է եթերաժամանակի բաշխումը»:

Հոդված 65. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 93.1-ին հոդվածով.

«Հոդված 93.1. Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում եւ զինվորական հաստատություններում

1. Զորամասերում եւ զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմի եւ զինվորական հաստատության ղեկավարության կողմից զինծառայողների համար ապահովվում է տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների միջոցով նախընտրական քարոզչությանը հետեւելու, ներառյալ՝ քաղաքական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) եւ թեկնածուների միջեւ նախընտրական բանավեճերի դիտման հնարավորություն:

2. Զորամասերում եւ զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը եւ զինվորական հաստատության ղեկավարությունը ապահվում է զորամասի կամ զինվորական հաստատության տարածքում՝ տեղեկատվության համար նախատեսված սենյակում, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակված նախընտրական ծրագրերի մատչելիությունը տպագիր եղանակով, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում:

3. Զինծառայողներն իրավունք ունեն հետեւելու նախընտրական քարոզչությանը ծառայողական պարտականությունների իրականացումից ազատ ժամերին կամ օրերին:

4. Արգելվում է զինվորական ծառայությունում ստորադասության (ենթակայության) հարաբերությունների օգտագործումը ստորադաս (ենթակա) զինծառայողների՝ նախընտրական քարոզչությանը հետեւելու՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրականացումն անհիմն սահմանափակելու կամ այլ կերպ խոչընդոտելու նպատակով»:

Հոդված 66. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասում «, կուսակցությունների նոր դաշինքի անվանումը» բառերը փոխարինել «(կուսակցությունների դաշինքի) անվանումը եւ վարչապետի թեկնածուի անունը» բառերով:

Հոդված 67. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որեւէ մեկը, ապա`

1) Ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրության արդյունքում ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) ոչ մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում չի ստացել սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը»:

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4 տոկոս, մինչեւ երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (8, 10) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված արգելապատնեշները հաղթահարած եւ  օրենքով՝ կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի համար սահմանված արգելապատնեշին առավել մոտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

Եթե որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկության արդյունքում չի ստացել կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի 2/3-ից ավելին, սակայն սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում կարող է ստանալ մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մանդատների բաշխմանը հաջորդաբար՝ ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մասնակցում են բաշխման ենթակա մանդատների ընդհանուր թվի 2/3-ը գերազանցող մանդատների թվով կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ), որոնք սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել են  քվեարկության արդյունքում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը: Ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրվում է մեկ մանդատ: Եթե բաշխման ենթակա մանդատների թիվը գերազանցում է քվեարկության արդյունքում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թիվը, ապա, ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մանդատների բաշխումը շարունակվում է մինչեւ բաշխման ենթակա մանդատները սպառվեն:  »:

Հոդված 68. Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 96. Մեծամասնության լրացուցիչ մանդատները

1. Եթե որեւէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 52 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս»:

Հոդված 69. Օրենսգրքի 97-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 97. Քաղաքական կոալիցիաների կազմումը

1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Եթե սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա չի ձեւավորում, ապա սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով սահմանված կարգով մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 5-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

2. Մինչեւ կոալիցիա ձեւավորելու վերջնաժամկետի օրվա ժամը 18:00-ն կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները: Կոալիցիա կազմելու մասին որոշումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նշված որոշումները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում կոալիցիան համարվում է չձեւավորված:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջնաժամկետի ավարտի հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին կամ Ազգային ժողով ընտրվելու մասին»:

Հոդված 70. Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունում «28-րդ օրը» բառերը փոխարինել «35-րդ օրը» բառերով,

2) 4-րդ մասում «54 տոկոսը կամ ավելին» բառերը փոխարինել «52 տոկոսը կամ ավելին» բառերով,

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

4) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Ընտրության երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 52 տոկոսից պակաս մանդատ, ստանում է լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 71. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասում «96-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում» բառերով:

Հոդված 72. Օրենսգրքի 100-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «25 տոկոսից» բառերը փոխարինել «30 տոկոսից» բառերով,

2) 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը համարվում է սույն հոդվածի իմաստով վավեր, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այն ներկայացվել է  նոտարական կարգով վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում»:

Հոդված 73. Օրենսգրքի 102-րդ հոդվածում «97-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել ««97-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

Հոդված 74. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին»:

Հոդված 75. Օրենսգրքի 104.1-ին հոդվածի ՝

1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ բազմաբնակավայր համայնքների) բառերը,

2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ բազմաբնակավայր համայնքներում» բառերը:

Հոդված 76. Օրենսգրքի 108-րդ հոդվածում«տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 77. Օրենսգրքի 109-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 78. Օրենսգրքի 110-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 79. Օրենսգրքի 111-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 80. Օրենսգրքի 112-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 81. Օրենսգրքի 113-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 82. Օրենսգրքի 114-րդ հոդվածում`

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 2-րդ մասը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ.

«Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացվում է վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում»:

Հոդված 83. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե նախընտրական քարոզչության ընթացքում սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար»:

2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով, իսկ երկրորդ պարբերությունում «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով,

3) 3-րդ մասում «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով,

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու թեկնածուն սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի՝ մինչեւ 3000-ապատիկի չափով գումար»:

Հոդված 84. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 6-րդ մասի 2-րդ կետից հանել «, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից» բառերը,

3) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) մինչեւ քվեարկության ավարտը միակ թեկնածուի մահվան դեպքում»:

Հոդված 85. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

2) 7-րդ մասում «համայնքի ավագանու անդամների թվի կեսից» բառերը փոխարինել «համայնքի ավագանու անդամների թվի երկու երրորդից» բառերով:

Հոդված 86. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

Հոդված 87. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 88. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

Հոդված 89. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 122.1-ին հոդվածով.

«Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը եւ անցկացումը, թեկնածուների առաջադրումը եւ գրանցումը

1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը:

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո, ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն:

 4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21 եւ ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն:

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան քան 20 օր, եւ ոչ ուշ, քան  18 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն»:

Հոդված 90. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

Հոդված 91. Օրենսգիրքը լրացնել 128.1-ին հոդվածով.

«Հոդված 128.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո համայնքների ավագանիների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը եւ անցկացումը, թեկնածուների առաջադրումը եւ գրանցումը

1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո  հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը:

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով տեղի չունեցած Երեւանի ավագանու հերթական կամ արտահերթ ընտրությունը, ինչպես նաեւ  համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունը նշանակվում է Կառավարության որոշմամբ, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների հերթական ընտրությունները՝ համապատասխան մարզպետի որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո, ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն:

 4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21 եւ ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն:

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան քան 20 օր, եւ ոչ ուշ, քան  18 օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն»:

Հոդված 92. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված մանդատների թվի 1/3-ից: Եթե ընտրություններում առաջադրվել է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա նրան հնարավորություն է տրվում մինչեւ սույն օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը, եթե նրանց թիվը պակաս է տվյալ համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված թվից:

Եթե ընտրություններում առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում  ընդգրգված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, ապա նրանց հնարավորություն է տրվում մինչեւ սույն օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը:

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համայնքների ավագանիների անդամների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող (տվյալ բնակավայրում մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող, իսկ քաղաքացիություն չունեցող թեկնածուների դեպքում՝ առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող) թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների»:

Հոդված 93. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «տարածքային ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:

Հոդված 94. Օրենսգիրքը լրացնել 135.1-րդ հոդվածով.

«Հոդված 135.1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում եւ կարգով որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի առաջադրվել կամ

2) որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) սույն օրենսգրքով սահմանված ժամկետում եւ կարգով չի գրանցվել (գրանցումը մերժվել է),

3) առաջադրված բոլոր կուսակցությունները գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո ներկայացրել են ինքնաբացարկի մասին դիմում,

4) կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, եւ թեկնածուների ցանկը սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում չի համալրվել,

5) սույն օրենսգրքով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքում չի ձեւավորվել համայնքի ավագանու 2/3-ը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն: Սույն մասով սահմանված կարգով ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը նույն որոշմամբ նշանակում է նոր ընտրություն:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում  ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5-րդ օրը, համապատասխան ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում   ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան եւ վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա ընտրական հանձնաժողովը դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5-րդ օրը, նշանակում է նոր ընտրություն:

5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում նոր ընտրությունն անցկացվում է համապատասխան ընտրական հանձնաժողովի նոր ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան եւ վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը վերացվել է, եւ վերացել են ընտրությունները չկայացած ճանաչելու հիմքերը, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո ընտրությունները չկայացած ճանաչելու պատճառով դադարած ընտրությունները շարունակվում են դադարման օրվանից՝ տվյալ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:

7. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակվելու դեպքում ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական) չի կարող փոփոխվել:

8. Համապատասխան ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված ընտրության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ եւ սահմանելու վերսկսված ընտրությունների գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց»:

Հոդված 95. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողովին ներկայացվում է վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում»:

Հոդված 96. Օրենսգրքի 137-րդ հոդվածի2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ.

«Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողովին ներկայացվում է վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում»:

Հոդված 97. Օրենսգրքի 138-րդ հոդվածը շարադրելշարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 138. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով

1. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 15 րոպե:

Մարզկենտրոնների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` տվյալ մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից` ոչ ավելի, քան 20 րոպե:

2. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված՝ ռադիոյի եւ հեռուստատեսության եթերաժամերից անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:

Հոդված 98. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները մասին) կուսակցության  (կուսակցությունների դաշինքի) կարող է (են) կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկի չափով նվաիրատվություն, 25 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում մինչեւ նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկի չափով նվիրատվություն, մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում մինչեւ նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկի չափով նվաիրատվություն»:

3) 3-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում «կամավոր մուծում» բառերը փախարինել «նվիրատվություն» բառով, իսկ երկրորդ պարբերությունում «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով,

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկը չգերազանցող գումար, 25000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար, մինչեւ 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը չգերազանցող գումար»:

Հոդված 99. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 140. Քվեաթերթիկները

1. 70 000 եւ ավել ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միեւնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

2. 70 000 եւ ավել ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա  նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

Մինչեւ 70 000 ընտրող ունեցող համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են կուսակցությունների անվանումները` ըստ այբբենական հերթականության, եւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար:

3. 70 000 եւ ավել ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), թեկնածուի քվեարկվելու դեպքում կիրառվում  է նաեւ «դեմ եմ» բառերը պարոնակող քվեաթերթիկ: «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

4. Մինչեւ 70 000 ընտրող ունեցող համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու կամ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքեւում նշվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:»:

Հոդված 100. Օրենսգրքի 141-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր՝ 5-րդ կետով.

«5) Երեւանի ավագանու ընտրությունները չկայացած ճանաչելու եւ նոր ընտրություններ նշանակելու մասին»:

2) 2-րդ մասը լրացնել նոր՝ 5-րդ կետով.

«5) համապատասխան համայնքների ավագանիների ընտրությունները չկայացած ճանաչելու եւ նոր ընտրություններ նշանակելու մասին»:

3) լրացնել նոր՝ 3.1-րդ մաս.

«3.1. Եթե ընտրությանը մասնակցել է 2 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են 2 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):

Եթե ընտրությանը մասնակցել է 1 կուսակցություն (կուսակցությունների դաշինք) եւ ստացել է սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)»:

4) լրացնել նոր՝ 3.2-րդ մաս.

«3.2 Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում համապատասխան համայնքի ավագանի ընտրվելու մասին որոշում ընդունվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին»:

5) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Եթե դրա արդյունքում կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70  տոկոսը գերազանցող  մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն: Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր»:

6) 9-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր՝ երկրորդ նախադասությամբ.

«Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողովին ներկայացվում է վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում»:

7) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 101. Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝

1) վերնագրի «անվավեր ճանաչելը» բառերից հետո լրացնել «կամ ընտրությունները չկայացած ճանաչելը» բառերը.

2) լրացնել նոր՝ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշումն ընդունվում է.

1) եթե քվեարկված միակ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ,

2) եթե մինչեւ ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցությունը լուծարվել է,

3) եթե մինչեւ ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում»:

Հոդված 102. Օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 3-րդ մասում «գաղտնի քվեարկության միջոցով» բառերը փոխարինել «բաց քվեարկության միջոցով» բառերով:

Հոդված 103. Օրենսգրքի 142.3-րդ հոդվածի 3-րդ մասում «հոդվածի 5-9-րդ» բառերը փոխարինել «հոդվածի 5-8-րդ» բառերով:

Հոդված 104. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի hունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 67-71 հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասը եւ 73-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրվանից:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը, 2-րդ հոդվածի 4-րդ կետը, 45-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածը, 82-րդ հոդվածի 2 մասը, 83-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը, 84-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 85-րդ հոդվածի 2-րդ մասը, 89-րդ հոդվածը, 91-րդ հոդվածը, 92-րդ հոդվածի 2-րդ մասը, 94-97-րդ հոդվածները, 98-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը, 99-րդ հոդվածը, 100-րդ հոդվածի 1-6-րդ մասերը, 101-103 հոդվածներն, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի  3-րդ եւ 4-րդ մասերը, 12-18-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 1-10-րդ եւ 12-13-րդ մասերը, 20-րդ հոդվածի 1-2-րդ եւ 7-9-րդ մասերը, 21-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ մասերը, 49-րդ հոդվածը, 50-րդ հոդվածի 3-րդ մասը, 51-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը եւ 54-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:

4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի համացանցային կայքի տեխնիկական նկարագիրը եւ կիրառվող էլեկտրոնային ձեւանմուշները:

5. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակում է տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց կողմից իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս գալու եւ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումի եւ տեղեկանքի ձեւերը:

6. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը լիազոր մարմինը, սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցելու կարգը:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը:

8. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ,  5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

9. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

10. Սույն օրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

11. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձեւերը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգը:

12. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

13. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց  հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական հանձնաժողովներին էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման կարգը:

14.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքից բխող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքին: