Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9542-29.04.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-88-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը «օբյեկտների վրա» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չեն խախտվել այլ անձանց իրավունքները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի համայնքների բնակչության կողմից ամենաշատ բարձրաձայնվող դժգոհություններից են` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ապօրինի ծառահատումները:

Ծառահատումները հաճախ իրականացվում են սեփականաշնորհված կանաչ տարածքներում, որոնք նախկինում ծառայել են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է ՝ «Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին եւ դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:»:

Թեեւ ակնառու են լինում համայնքի բնակչության իրավունքների խախտումները՝ ծառահատման հետեւանքով էկոհամակարգային ծառայություններից զրկվելու առումով, այդուհանդերձ, օրենքով այդ իրավունքի պաշտպանվածության վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ:

Ավելին, «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է , որ օրենքը չի տարածվում «քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված եւ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա»:

Հետեւապես, առաջարկվող օրենսդրական լրացումները նպատակ ունեն լրացնելու օրենսդրական բացերը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահել իրավասություն՝ կարգավորել առկա խնդիրները՝ երաշխավորելով էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում համայնքի ավագանու կողմից կսահմանվեն կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոններ, անկախ նրանից թե ով է տվյալ տարածքի սեփականատերը, որի արդյունքում էլ կերաշխավորվի այդ տարածքների կողմից ապահովվող էկոհամակարգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն