Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-953-28.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1 Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ շահագործվող տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի եւ դրանց կցորդների վրա թույլատրվում է տեղադրել միայն այդ միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանմամբ, գտնվելու վայրի եւ այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով կամ օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս սահմանը հատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններն որեւէ հսկողություն չեն իրականացնում: Օրենսդրությամբ այդ գործառույը վերապահված է Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը: Սահմանը հատելուց տրանսպորտային միջոցի վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններին հսկողություն իրականացնելու գործառույթ վերապահելով` մենք կբացառենք, որ օրենքի խախտմամբ տեղադրված տեղեկատվությամբ եւ գովազդով տրանսպորտային միջոցը մուտք գործի Հայաստանի Հանրապետության տարածք, ավելի նպատակային դարձնելով իրականացվող վարչարարությունը:

Նախագծի նպատակն է ոչ միայն կանոնակարգել տեղեկատվության եւ գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա, այլ նաեւ օրենսդրությամբ բացառել այն տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետության սահման, որոնց վրա տեղադրված տեղեկատվությունն եւ գովազդը կհակասեն օրենքին:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում կբացառենք օրենքի խախտմամբ տեղադրված տեղեկատվությամբ եւ գովազդով տրանսպորտային միջոցի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն