Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-949-27.04.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 09-ի աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել նոր 6-րդ կետ՝

«6) հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի (խնամակալի կամ հոգաբարձուի) պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ  ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սոցիալական լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը, ինչն առավել խնդրահարույց է այն դեպքերում, երբ ծնողներն աշխատում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ընդհանուր աշխատաժամանակի ռեժիմով:

Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված պաշտոնական տվյալների՝  23.03.2021թ. դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» տեղեկատվական համակարգում  հաշվառված է 8812 «Հաշմանդամ երեխայի» կարգավիճակ ունեցող անձ: «Հաշմանդամ երեխայի» կարգավիճակ ունեցող երեխաներից 7436-ի անձնական գործերում առկա ծնողների (հոգաբարձուների կամ խնամակալաների) տվյալների ուսումնասիրության եւ այդ տվյալները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հետ համադրման արդյունքում պարզվել է, որ 22.03.2021թ. դրությամբ «Հաշմանդամ երեխայի» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներից 1700-ը գրանցված աշխատողներ են:

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ենթադրում է ոչ միայն նյութական միջոցների ներդնում, այլ նաեւ ժամանակի հատկացում, ինչը ծնողների լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում դժվար իրագործելի է, իսկ դայակի ծառայություններից օգտվելը բազմաթիվ ընտանիքների համար առաջացնում է լրացուցիչ ծանր ֆինանսական բեռ:

Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների՝ աշխատավայրից բացակայելու հարցը ներկայիս իրավակարգավորումների պարագայում ամբողջությամբ գտնվում է գործատուի հայեցողության տիրույթում, եւ առկա է այս հարցի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում, որի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) համար նախատեսվում է ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա աշխատանքային ռեժիմով աշխատելու իրավունք:

Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2021 թվականի ________ ___-ի նիստում`

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 
126 Է. Մարուքյան
125 Գ. Գորգիսյան 123 Ս. Ալեքսանյան
116 Ա. Խաչատրյան 124 Գ. Բաղդասարյան
117 Ա. Սամսոնյան 127 Ս. Ստեփանյան
118 Հ. Բաբայան 128 Է. Անդրեասյան
119 Ա. Եղիազարյան 129 Ռ. Ստեփանյան
120 Ա. Կոստանյան 130 Տ. Սիմոնյան
121 Կ. Սիմոնյան 131 Հ. Այվազյան
122 Ս. Գրիգորյան 132 Ս. Մինասյան



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
     

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

-  տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր ը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ __ թերթ:
 
 
Հարգանքով՝  Է. Մարուքյան