Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-943-22.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էնեգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի «ժբ» կետից հետո լրացնել նոր «ժգ» կետ հետեւյալ բովանդակությամբ:

«ժգ) հատուկ սակագնային քաղաքականության կիրառում արեւային կայանների շինարարության համար, մասնավորապես. խախտված  (աղտոտված, աղուտավորված, արդյունաբերական թափոնակույտերով, պոչամբարներով ծածկված) հողերի վրա՝ համաձայն ՀՀ Կառավարության 14 դեկտեմբերի 2017 թվականի N 1643-Ն որոշմամբ տրված խախտված հողերի դասակարգումների, լքված արդյունաբերական հարթակներում, ինչպես նաեւ ջրամբարների մակերեւույթին  եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի կամ շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքերի վրա (Հողերի պիտանիությունը գյուղատնտեսության կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով):»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ