Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-935-15.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 4.1-ին հոդվածում «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պատոնական հապարակմանը հաջոդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Առկա իրավիճակը  իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2019 թվականի ապրիլի 9-ին կատարվել է լրացում, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվել է ՀՀ քաղաքացու օր, որպես վերահաստատումն այն փաստի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին  եւ  ՀՀ քաղաքացու ձայնը լսելի է ժողովրդական եւ իրավական պետության կայացման գործում:

Առաջին անգամ այդ օրը նշվել 2019 թվականի ապրիլի 27-ին: Քանի որ այն ֆիքսված օր չէ, այլ շարժական է, գործնականում լինում են համընկնումներ Օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ: Դրանից խուսափելու համար Օրենքի 4.1-ին հոդվածով միաժամանկ սահմանվեց, որ մայիսի մեկը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

2. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի Օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել դրան հաջորդող կիրակ օրը:

 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության
 Ազգային Ժողովի նախագահ

Արարատ Միրզոյանին

Հարգարժան պարոն Միրզոյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հերիքնազ Տիգրանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի  փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրինագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Հարգանքով՝ 
Հերիքնազ Տիգրանյան