Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-642-29.06.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (ՀՕ-124-Ն ՀՀ օրենք, 2004թ. նոյեմբերի 9) 195 հոդվածի 3-րդ մասի «30,4» թվանիշը փոխարինել «24» թվանիշով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30,4-ի, այսինքն մեկ ամսվա օրերի միջին քանակի վրա: Իրականում աշխատողն ամսական աշխատավարձն ստանում է միայն աշխատանքային օրերի համար: Ըստ որում, մեկ ամսվա միջին աշխատանքային օրերը 21,7 են` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում եւ 26,1 են` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, ուստի հնգօրյա եւ վեցօրյա աշխատանքային շաբաթների օրերը գումարելու դեպքում ամսական միջին աշխատանքային օրերի թիվը կազմում է 23,9 (կլորացվելու դեպքում`24): Հետեւաբար` միջին օրական աշխատավարձի չափը պետք է որոշել ոչ թե միջին ամսական աշխատավարձը 30,4-ի, ինչպես սահմանված է օրենքում, այլ ամսական իրական աշխատանքային օրերի` 24-ի վրա (47,8 : 2) բաժանելու եղանակով:

Սահմանված կարգը չփոխելու դեպքում միջին աշխատավարձը որոշելիս աշխատողները տուժում են մոտավորապես 3 օրվա աշխատավարձի չափով: