Armenian ARMSCII Armenian
Կ-891-09.03.2021-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը «Նախադպրոցական կրթական ծրագրի» բառերից հետո լրացնել «եւ (կամ) նախադպրոցական ծառայության» բառերով:

Հոդված 2.

1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ (այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերով), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: