Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Պ-8774 -25.02.2021-ՊԻ-011
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել նոր «ա2» կետ.

«ա2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվող դիմումների համար.»:

Հոդված 2.   Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 9.2-րդ հոդված.

«Հոդված 9.2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ  դիմելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափով.

1.Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու համար`
 բազային տուրքի տասնապատիկի չափով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել նոր՝ «գ2» կետ.

«գ2) Բարձրագույն դատական խորհուրդը՝ ելնելով դիմողի գույքային դրությունից.»:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածում լրացնել նոր՝ «ա2» կետ.

«ա2) Բարձրագույն դատական խորհրդի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.»:

Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի վերջին պարբերությունում «Սահմանադրական դատարանի» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի» բառեր:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: