Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6342-22.06.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 2442 -րդ հոդվածի 1-ին պարբերությունը «մասով» բառից հետո լրացնել «ու 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

2005թ. հունիսի 21-ից ուժի մեջ մտնող «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ բացառությամբ մասնագիտացված անձանց եւ պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց, այլ անձանց կողմից օրենքի եւ օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած մարմինը:

ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը որպես ՀՀ կառավարության լիազորած մարմին ճանաչելու հետ կապված նշված օրենքով նախատեսված վարչական պատասխանատվությա նորմերը կիրառելու նպատակով անհրաժեշտ է հարկային մարմինների կողմից քննվող վարչական վարույթի գործերում ներառել նաեւ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի խախտումներին վերաբերող գործերը: