Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-634-22.06.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն) 9-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետից հետո լրացնել նոր 71 -րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«71 ) արժութային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողության իրականացումը,»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

2005թ. հունիսի 21-ից ուժի մեջ մտնող «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ բացառությամբ մասնագիտացված անձանց եւ պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց, այլ անձանց կողմից օրենքի եւ օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած մարմինը:

ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը որպես ՀՀ կառավարության լիազորած մարմին ճանաչելու հետ կապված անհրաժեշտ է նշված գործառույթները ներառել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում թվարկված գոծառույթների մեջ: