Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-79716 -04.12.2020-ԳԿ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «ինտերնատուրայում» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ինտերնատուրան» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրան» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. «օրդինատոր» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտ» բառերով,

2.«կամ դոկտորանտ» բառերը հանել, իսկ «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում՝

1. «դիպլոմավորված մասնագետի» բառերը փոխարինել «մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող» բառերով, իսկ «ինտեգրացված» բառը փոխարինել «ինտեգրված» բառով,

2. «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքի 26-րդ հոդվածի  6-րդ մասում «Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)» բառերը փոխարինել «Դոկտորանտուրա» բառով:

Հոդված 6. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ մասի 4-րդ կետում «կամ հետբուհական» բառերը հանել:

Հոդված 7. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կամ հետբուհական» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1. 6-րդ մասի 6-րդ կետում՝

1) «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով,

2) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով,

2. 8-րդ մասում «պրոֆեսորադասախոսական բնույթի» բառերը փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում՝

1. «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ,» բառերը,

2. «ասպիրանտուրա,» բառը հանել,

3. «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 7-րդ կետում՝

1) «ասպիրանտուրա,» բառը հանել,

2) «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով,

2. 8-րդ կետում՝

1) «ասպիրանտուրայից,» բառը հանել,

2) «կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայից (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրայից)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում՝

1. «ասպիրանտուրա,» բառը հանել,

2. «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «կամ հետբուհական» բառերը հանել:

Հոդված 13. Սույն օրենքի 61-րդ հոդվածի՝

1.14-րդ մասում «ինտերնատուրայում կամ օրդինատուրայում»,  «ինտերնատուրայի» եւ «ինտերնատուրայում եւ օրդինատուրայում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում», «կլինիկական ռեզիդենտուրայի» եւ «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:

2. 15-րդ մասում՝

1) «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ,» բառերով,

2) «ասպիրանտուրա,» բառը հանել,

3) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ,» բառերով:

Հոդված 15. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 6-7-րդ հոդվածները, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 2-րդ մասի 2-րդ կետը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 12-րդ հոդվածը,13-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասի 1-ին կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 14-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: