Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-79711 -04.12.2020-ԳԿ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին» բառը փոխարինել «դոկտորանտներին» բառով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի «գ» կետից հանել «մասնագիտական» բառը,

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. «օրդինատոր» եւ «օրդինատորին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ» եւ «կլինիկական ռեզիդենտին» բառերով,

2. «եւ դոկտորանտ» եւ «եւ դոկտորանտին» բառերը հանել, իսկ «(ասպիրանտ)» եւ «(ասպիրանտին)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)» եւ «(դոկտորանտին)» բառերով,

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1. «կլինիկական օրդինատուրայի» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառով,

2. «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի» բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)» բառերով, իսկ «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-րդ եւ 70-րդ հոդվածի 4.1-րդ մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով:

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «բարձր որակավորման» բառերը փոխարինել «բարձրագույն կրթությամբ» բառերով, իսկ «(ակադեմիա)» եւ «, հետբուհական» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 70-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «առկա եւ հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով,

2. 2-րդ եւ 4.1 մասերում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով,

3. 6-րդ մասում «, ասպիրանտների» բառը փոխարինել «(դոկտորանտների)» բառով,

4. 7-րդ մասում «առկա ուսուցումը» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով,

5. 8-րդ մասում «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-7-րդ եւ 9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: