Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-7973 -04.12.2020-ԳԿ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի  6-րդ մասում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում «Բարձրագույն կամ» բառերը փոխարինել «Պետության կողմից հիմնադրված բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կամ գիտական կազմակերպության կառավարման մարմինները ձեւավորվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին համապատասխան:» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: