Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-7722 -27.10.2020-ՊԱ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Սույն մասում նախատեսված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«3) ապահովում է համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի եւ (կամ) գումարտակի համալրումն աշխարհազորայիններով` համապատասխան համայնքում հաշվառված քաղաքացիներից:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից` անմիջապես: