Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-7503-30.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 161.1-րդ, 161.2-րդ, 161.3-րդ եւ 161.4-րդ հոդվածներով՝

«Հոդված 161.1 Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչըդոտելը

1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ  անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու եւ ավելի անձանց նկատմամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 161.2. Կուսակցություն  խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելը

1. Կուսակցության անդամի կողմից օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով  գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական  դիրքն օգտագործելով՝

պատժվում  է   ազատազարկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:

Հոդված 161.3. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը կամ օրենքով սահմանված աղբուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափով շրջանցելը

1.Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմաված չափը կամ օրենքով սահմանված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձանց կողմից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է  խոշոր չափով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:,

2. Նույն արարքը, որը կատարվել է

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) երկու եւ ավելի անձանց ներգրավելու միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:

Հոդված 161.2. Կուսակցությանը նվիրատվություն կատարելուն հարկադրելը

1. Կուսակցությանը նվիրատվություն կատարելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է

1)  պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2)  երկու եւ ավելի անձանց նկատմամբ՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Հոդված 2.  Օրենսգրքի 314.2-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված՝» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 314.3-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքների իմաստով» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈՒՄ

««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝  ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իր 2020 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
«ԻՄ ՔԱՅԼԸ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝  Լ. ՄԱԿՈՒՆՑ

28.09.2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 65-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  «Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, տեղեկանքները, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է  համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նախագծի հիմնական զեկուցողն է Համազասպ Դանիելյանը:

Խնդրում ենք օրենսդրական փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

«ԻՄ ՔԱՅԼԸ»   ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ`  Լ. ՄԱԿՈՒՆՑ

 28.09.2020թ.