Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-621-13.06.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 6-րդ հոդվածի 8-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ցանկերի տեսքով, հրապարակում է տեղեկատվություն՝

1) մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ,

2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող անսվա 25-ը`

ա) 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,

բ) լրացուցիչ աշխատողներ հայտարարագրած ապահովադիրների վերաբերյալ,

գ) ձեւակերպված աշխատողների միջին ցուցակային թվերի վերաբերյալ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: