Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-694-21.07.2020-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 41-րդ մասը եւ 43-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1. 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.

3. 14-րդ կետից հանել «եւ վերահսկումը» բառերը.

4. լրացնել նոր՝ 14.1-ին 14.2-րդ եւ 14.3-րդ կետերով.

«14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.

14.2) մշակում, ներդնում եւ վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.

14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի եւ լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձեւերը.»:

Հոդված 3. Օրենքի 371-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 371. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում  տեսչական մարմինն իրականացնում է օրենսդրության պահանջների պահպանմանը, կրթության որակի բարձրացմանը եւ կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն ուղղված վերահսկողություն:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: