Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6822-06.07.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք)`

1) ամբողջ տեքստում «արդյունաբերական նմուշի» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «արդյունաբերական դիզայնի» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) ամբողջ տեքստից հանել «, օգտակար մոդելի» եւ «, օգտակար մոդելների» բառերը.

3) ամբողջ տեքստում «արդյունաբերական նմուշի վկայագիր» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «արդյունաբերական դիզայնի արտոնագիր» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2.

1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«1.  Գյուտերի իրավական պահպանության գծով`
ա)  գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում` ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման եւ նախնական փորձաքննության արդյունքում որոշում կայացնելու համար 
հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար` լրացուցիչ
20
 

5

բ)  հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  10
գ)  գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) 120
դ)  գյուտի պետական գրանցման եւ արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար 15
ե)  գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
զ)  բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 25
է)  գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ը)  գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
թ)  սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 8
ժ)  հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 15
ժա)  իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժբ)  միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) 10
ժգ)  խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժդ)  առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժե)  արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար 10
ժզ)  արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար 5
ժէ)  գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
 երկրորդ, երրորդ տարվա համար 20
 չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
 վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
 ութերորդ, իններորդ տարվա համար 40
 տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 50
 տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 60
 տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 70
 տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80
 տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100
 քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
 քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160
ժը)  գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
 երկրորդ, երրորդ տարվա համար 20
 չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
 վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
 ութերորդ, իններորդ տարվա համար 35
 տասներորդ տարվա համար 40
ժթ)  գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 50
ի)  լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 50
իա)  գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 8
իբ)  գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 40
իգ)  գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար

25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար, լրացուցիչ`

5
 

1.5

իդ)  արտոնագրատիրոջ իրավունքների զիջումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (զիջման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար) 40
իե)  լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար) 60
իզ)  լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները գրանցելու համար 10
իէ)  բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 2
իը)  բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
իթ)  արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 15
լ)  հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 2
լա)  հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող  փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին  դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 12
լբ)  Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձեւական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման եւ առաքման համար 30
լգ)  ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10:»

2)   2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3)   3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«3.  Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա)  արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հատը գրանցելու,  հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար

հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի  համար, լրացուցիչ`

20
 
 

8

բ)  հայտում կատարված փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 2
գ)  միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման եւ  դրա արդյունքում որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար) 10
դ)  առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ե)  խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
զ)   հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
է)  հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող  փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին  դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 12
ը)  իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման ր դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
թ)  սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը քննարկելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 8
ժ)  արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար

հայտում  ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի  համար, լրացուցիչ

30
 
 

20

ժա)  բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 15
ժբ)  արդյունաբերական դիզայնի պետական գրանցման եւ արտոնագիր տալու համար 15
ժգ)  արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժդ)  արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար
 առաջին հինգ տարվա համար 60
 երկրորդ հինգ տարվա համար 120
 երրորդ հինգ տարվա համար 180
 չորրորդ հինգ տարվա համար 270
 հինգերորդ հինգ տարվա համար 480
ժե)  արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների զիջումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար) 40
ժզ)  լիցենզիայի գրանցման համար

մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար, լրացուցիչ`

60

45

ժէ)  արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները գրանցելու համար 10
ժը)  արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժթ)  արտոնագրի պատճենը տալու համար 5
ի)  արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
իա)  արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմումի քննարկման  եւ զիջումը գրանցելու համար  15
իբ)  սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 8
իգ)  արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 40
իդ)  հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
իե)  արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի առաքման համար 30:»

4) 8-րդ կետի`

ա)  «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

Բ) «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ կողմից թույլ տրված վրիպակներն ուղղելու համար (յուրաքանչյուրի համար) 2,5»:

Հոդված 3.

1. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

«Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:

 Արտոնագրատիրոջ կողմից` գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

Ֆիզիկական անձինք, մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու եւ այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման եւ դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաեւ ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ եւ հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման եւ վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» եւ «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսի չափով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոսի չափով:

Ընդ որում` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ», 3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույթաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը եւ այդ իրավունքները ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը զիջողը եւ այդ իրավունքները ստացողը, օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ եւ իրավատերեր, այսինքն` օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:

Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի, օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում է լրիվ դրույքաչափով:»:

Հոդված 4.

1. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

 «Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որեւէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման օրենքով սահմանված ժամկետում:».

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար, բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու, աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների գրանցման եւ (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաեւ այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:».

3) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1–ից, որի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված ներկայացվող  նախագծերը:

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017թ հուլիսի 13-ի նիստի N 30 արձանագրային որոշմամբ հաստատված «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների» Ծրագրի 36-րդ կետի, եւ նպատակ ունի դրանով Հայաստանի Հանրապետությունում ներդնել գյուտերի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ:

«Արդյունաբերկան դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության առավել կատարելագործված համակարգ ներդնելու նպատակով:

Նախագծի նպատակը արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է: Օրենքը նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների` գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաեւ դատավորների համար դժվարություն է առաջացնում  օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաեւ արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Գործող` «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ նշված չեն այն պահպանական փաստաթղթերի ձեւերը, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը: «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել գյուտերի իրավական պահպանության ձեւերը` ներդնելով «գյուտի կարճաժամկետ արտոնագիր» պահպանական փաստաթղթի նոր ձեւ:

Գործող օրենքում ամբողջական չէ երրորդ անձանց կողմից գործող արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:

Բավականաչափ հստակ պարզաբանված չեն` գյուտերին լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերը: Նախագծով դրանք համապատասխանեցվել են միջազգայնորեն ընդունված` լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրման ընթացակարգերին:

Հստակեցված չեն «ծառայողական» գյուտերի հեղինակների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ գործող օրենքում բացակայում են գյուտի ստեղծում ուղղակիորեն չնախատեսող կապալի պայմանագրի կամ գիտահետազոտտական եւ փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների իրականացման պայմանագրերի կատարման արդյունքում ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքին վերաբերող դրույթներ:

Գործող օրենքի դրույթներն անբողջությամբ չեն համապատասխանում «Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրի» (PLT)` ծանուցումներին վերաբերող դրույթներին: Նախագծում նախատեսվում է ճշգրտվել պետական լիազոր մարմնի ծանուցումներին եւ հարցումներին պատասխանելու ժամկետների հաշվարկի սկզբունքը, սահմանելով որպես այդ ժամկետների հաշվարկման սկիզբ` դրանց ուղարկման թվականը:

Գործող օրենքի կիրառկման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել գյուտերի փորձաքննության ընթացակարգերի հետ կապված: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել գյուտերի փորձաքննության` այսպես կոչված «հետաձգված փորձաքննության» ընթացակարգ, ըստ որի հայտատուն եւ/կամ երրորդ անձինք կարող են դիմել գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար հայտի ներկայացման թվականից հետո հինգ տարվա ընթացքում, ժամանակ ստանալով մինչեւ գյուտերի ըստ էության փորձաքննության անցկացման համար դիմելը բազմակողմանի գնահատել դրա նպատակահարմարությունը:

Այս կապակցությամբ արդիական պահանջ է դարձել գյուտերին վերաբերող օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը:

Գործող օրենքում նախատեսված չէ արդյունաբերական նմուշների հայտերի հրապարակումը, ինչը հնարավորություն չի տալիս ավելի վաղ իրավունքների տիրապետողներին արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկություններ ներկայացնելը: «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական նմուշի գրանցան դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ:

Հստակեցված չեն արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքները եւ պարտականությունները:

Այս կապակցությամբ պահանջ է դարձել արդյունաբերական նմուշների օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը:

Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է մտավոր սեփականության իրավունքների, մասնավորապես արդյունաբերրական դիզայնի հուսալի եւ արդյունավետ պահպանության ապահովմանը, ինչը ենթադրում է համապատասխան օրենսդրության հստակեցում եւ իրավակիրարկման ոլորտի խնդիրների վերացում: Մյուս կողմից, իրականացվող քաղաքականությունը ենթադրում է, որ այդ իրավունքների տրամադրումն ու կիրարկումը պետք է համապատասխանի նաեւ հանրության շահերին եւ բացառի չարաշահման հնարավորությունները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պարունակում է գյուտերին եւ արդյունաբերական դիզայններին իրավական  պահպանություն տրամադրելու եւ դրանց նկատմամբ իրավունքներն ուժի մեջ պահելու հետ կապված` իրավաբանական նշանակություն ունեցող ընթացակարգային գործողությունների կատարման համար գանձվող պետական տուրքերի եւ դրանց դրույքաչափերի սահմանումը: Կատարված հիմնական փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված ընթացակարգերով պայմանավորված նոր գործողություններով: Ընդ որում, նախատեսված փոփոխություններով պետական տուրքերի դրույքաչափերի համար որպես հիմք հաշվի են առնվել գործող դրույքաչափերը:

Նախագծի մնացած փոփոխությունները պայմանավորված են «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, մասնավորապես` դուրս է եկել «օգտակար մոդել» հասկացությունը, դա փոխարինելով կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտով: Իսկ «արդյունաբերական նմուշ» հասկացության փոխարեն օգտագործվում է «արդյունաբերրական դիզայն» հասկացությունը, որը ավելի է համապատասխանում տվյալ օրենքով պահպանվող օբյեկտների բովանդակությանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, մասնավորապես` դուրս է եկել «օգտակար մոդել» հասկացությունը: Իսկ «արդյունաբերական նմուշ» հասկացության փոխարեն օգտագործվում է «արդյունաբերական դիզայն» հասկացությունը, որը ավելի է համապատասխանում տվյալ օրենքով պահպանվող օբյեկտների բովանդակությանը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը կապահովի առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի եւ արդյունավետ կարգավորել գյուտերի եւ արդյուան բերական դիզայնների հետ կապված հարաբերությունները: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով պայմանավորված գործողությունների համար սահմանված պետական տուրքերի գանձումը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

18 հունիսի 2020 թվականի  N  989  - Ա

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ  «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 19
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

26 հունիսի 2020 թվականի  N 748 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 26
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 989-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Հարգանքով`    ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ