Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6582-17.06.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 56-58-րդ կետերով.

«56) ֆիլմարտադրողների կողմից ազգային ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենի եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերի անհատույց տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվին` մշտական պահպանության.

57) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում գովազդի տեղադրումը ` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

58) կինոթատրոնում ֆիլմ ցուցադրելու գործունեությունը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-24-րդ կետերով.

«22) կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից եւ պետական բյուջեից տրամադրվող գումարները.

23) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

24) կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-18-րդ կետերով.

«17) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

18) կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին կատարվող մասհանումները:»:

Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասը «նվազեցվում է» բառից հետո լրացնել «այլ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությանը կամ» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, Հայաստանի Հանրապետության կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը: Որեւէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում եւ կպաշտպանվեն բոլոր հեղինակային եւ հարակից իրավունքները:

Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով: Բացի այդ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձեւավորման արդյունքում:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման եւ ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի իրավական դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը եւ հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման եւ կիրարկման համար:

Օրենքների նախագծերը մշակվել են հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիային ոլորտը կարգավորող իրավական ակտեր, որտեղ օրենսդրորեն ճանաչվում է կինեմատոգրաֆիայի հատուկ նշանակությունը եւ առանձնահատուկ օրենսդրական կարգավորում է նախատեսվում ոլորտի պետական աջակցության համար:

Միջազգային փորձը հատկապես ուսումնասիրվել է հարկային արտոնությունների, պետական ֆինանսավորման, վարձույթի վկայականի, կինոմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունների, միջազգային համագործակցության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասով:

Օրենքների նախագծերը նպատակ ունեն`

Ակնկալվում է, որ նշված օրենքների նախագծերի ընդունումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար, մասնավորապես` օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի`


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Աննա Կոստանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

Աննա Կոստանյան (120)
Մխիթար Հայրապետյան (049)
Վահագն Թեւոսյան (037)
Արթուր Մանուկյան (032)
Արման Եղոյան (016)