Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Պ-659-17.06.2020-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում.

1) երկրորդ նախադասության «տարին մեկ անգամ՝ որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերը փոխարինել «, որպես կանոն, տարին մեկ անգամ՝ յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերով.

2) երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել   գլխավոր դատախազի հանձնարարությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: