Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-628-27.05.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում` «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար» բառերից հետո հանել «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երեւան քաղաքի)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում, սակայն, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է տեղական տուրքերի տեսակները: Նույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանվում է հետեւյալը` «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երեւան քաղաքի) », նշված բացառությունների հետեւանքով համայնքները զրկված են տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու իրենց վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող արտաքին գովազդից գոյացած ֆինանսական ռեսուրսները համայնքի կարիքների համար, ինչպիսի առավելություն տրված է Երեւան քաղաքին:

2. Առաջարկվող լուծումները.

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետի. «ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար» բառերից հետո հանելով «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երեւան քաղաքի)» բառերը, համայնքները կկարողանան օգտագործել իրենց տարածքում տեղակայված արտաքին գովազդից  գոյացած գումարները, ինչպես նաեւ տարբերակված մոտեցումը կբացառվի, որն առկա է ներկայիս օրենքի կետի պարագայում:

3. Ակնկալվող արդյունքը.

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետի փոփոխման  դեպքում համայնքների վարչական տարածքում արտաքին գովազդից ստացված եկամուտները մուտքագրվում են համայնքային բյուջե:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
26.05. 2020թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1) Օրենքի նախագիծը,

2) Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3) Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանք:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

ՀՀ ԱԺ պատգամավոր`    Սոֆիա Հովսեփյան