Armenian ARMSCII Armenian
Պ-417-10.12.2019,26.05.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 98-րդ հոդվածի 5-րդ մասը «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «եւ (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում» բառերով:  

Հոդված 2.   Օրենքի  106-րդ  հոդվածի  1-ին  մասը  «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «եւ (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում» բառերով:

Հոդված  3.   Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: