Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-59810-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 26.12.2002 թվականի ՀՕ-491-Ն «Գույքահարկի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունները՝

Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8)-րդ կետում՝ «որոնք դեռեւu չեն uտացել իրավունքների պետական գրանցում:» բառակապակցության մեջ վերջակետը փոխարինել ստորակետով եւ լրացնել՝ «ինչպես նաեւ սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:» բառակապակցությունը:

Հոդված 2. Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում կատարել հետեւյալ փոփոխությունները՝.

ա) oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաuի 1)-ին կետում` «5-րդ եւ 6-րդ» բառակապակցության «եւ» տառը փոխարինել ստորակետով

բ) oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաuի 1)-ին կետում «6-րդ» բառից հետո ավելացնել «եւ 8-րդ» բառակապակցությունը՝շարունակելով ինչպես կետում:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

Առաջարկվող լրացումը նպատակ ունի ներառել սեփականության կամ հողղօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցումները գույքահարկով հարկվող օբյեկտների կազմում: ՀՀ Քաղաքացիական օրենգրքում եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ պետական գրանցում կկատարվի ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ` հաշվի առնելովինքնակամ կառույցների առկայությամբ պայմանավորված առանձնահատկությունները: Դա նշանակում է, որ ինքնակամ կառույցները կարտացոլվեն ինչպես գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մատյաններում, այնպես էլ գույքի սեփականատերին /օգտագործողներին/ տրամադրվող գրանցման վկայականներում, որը իր հերթին հնարավորություն կտա այդ անշարժ գույքը քաղաքացիական շրջանառության մեջ ընդգրկելու համար: Նշված պայմաններում հիմնավորված է նաեւ այդ ինքնակամ կառույցները գույքահարով հարկվող օբյեկտների կազմում ներառելը, քանի որ նշված կառույցներըիրականացրած անձինք թեեւ ձեռք չեն բերում դրանց նկատմամբ սեփականության իրավունք, սակայն հնարավորություն են ստանում այդ կառույցները որպես իրենց սեփականը օգտագործելու եւ տնօրինելու: