Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4793-13.02.2020,20.05.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգիրքի (այսուհետ` Օրենսգիրք) 270-րդ հոդվածի 2-րդ մասում «համար» բառից հետո լրացնել «` առավելագույնը վեց ամիս ժամկետով:» բառերը:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2701 -րդ եւ  2702 -րդ հոդվածներով`

«Հոդված 2701 . Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը

1. Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների, այն բժշկական կազմակերպության, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին կամ ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից  մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որի կողմից նախկինում վճիռ է կայացվել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ:

Հոդված 2702 . Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում եւ լուծում է նաեւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: