Armenian ARMSCII Armenian
Կ-623-19.05.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 182.3-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».

2) 10-րդ մասից հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը:

Հոդված 2.

1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասով կիրառված տույժերի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան վարչական ակտերը ենթակա են վերանայման վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, իսկ վերանայվող վարչական ակտերի վարչական վարույթի ընթացքի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՕ-41-Ն օրենքով նախատեսված կանոնները:

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես: