Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-5983-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի 154 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի 48, 48.1 եւ 154 հոդվածները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 48. Պ ետական եւ /կամ/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը

Պետական եւ /կամ/ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը `

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում պետական եւ /կամ/ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 48.1 Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական եւ /կամ/ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը

Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական եւ /կամ/ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն ինքնակամ զավթելը եւ դրա հետեւանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ինմասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:»:

«Հոդված 154. Շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը

1. Սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը` բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրաինքնակամ կառուցվածանհատական բնակելի տան`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին uեփականության իրավունքով պատկանող հողամաuերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո.

- առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 157.12 .հոդվածը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: