Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-5981-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի թիվ ՀՕ-185 «Հողային օրենսգրքում»(այսուհետ՝ օրենսգիրք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

Հոդված 1. Օրենսգրքի 25 -րդ հոդվածում 4-րդ մասից հետո լրացնել նոր 4 .1 -րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր,շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության՝ «uահմանում է կառավարությունը» բառակապակցությունը փոխարինել՝«uահմանվում է օրենքով» բառակապակցությամբ:

Հոդված 3. Օրենսգրքի 42 -րդ հոդվածի2-րդ մասում` «տարածքներում,» բառից հետո լրացնել «իրավաuու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` oրենքով uահմանված պատաuխանատվության ենթարկելու վերաբերյալ,» բառակապակցությունը՝ շարունակելով ինչպես մասում:

Հոդված 4. Օրենսգրքի 46 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 46. Հողամասն օգտագործման տրամադրելը

Հողամաuը uեփականատերն oգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամվարձակալության իրավունքով:

Արգելվում է պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը: Նման հողամասերը կարող են փոխանցվել միայն սեփականության իրավունքով, բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված՝ պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամասերի, որոնց փոխանցումը uեփականության իրավունքովարգելված է:»:

Հոդված 5. Օրենսգրքի 47 -րդ հոդվածի 1-ին մասը շարունակելնոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

« Սեփականատիրոջ կողմից հողամաuի անհատույց (մշտական) oգտագործման իրավունքը կարող է տրամադրվել պայմանագրով սահմանված կարգով` կառուցապատման իրավունքով կամ առանց դրա:»:

Հոդված 6. Օրենսգրքի 94 -րդ հոդվածում 7-րդ մասից հետո լրացնել նոր 7.1 -րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«7.1 Գյուղատնտեսական նշանակության հողամասերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 48 -րդ հոդվածից հետո լրացնել նոր` 48 1 -րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 48 1 . Հողամաuի կառուցապատման իրավունքը

1. Այլ անձի պատկանող հողամաuում պայմանագրով անձը կարող է ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջներիպահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:

2. Կառուցապատման իրավունքով հողամաuն oգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի համապարփակ իրավահաջորդությ ան կարգով:

3. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամաuում կառուցապատման իրավունքով կառուցված կամ uտեղծված շենքերը եւ շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

4. Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով եւ չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ :

5. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանմաuին oրենքով uահմանված կարգով:

6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60 հոդվածով եւ 48 հոդվածով սահմանված, ինչպես նաեւ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի դեպքերում:

Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի դեպքերում,սույն օրենքի ուժով ձեռք են բերվում կառուցապատման իրավունք:

7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերըկառուցապատման իրավունքովտրամադրվում են մրցույթով՝ սույն օրենսգրքի 76-80 հոդվածներով սահմանված կարգով:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերիկառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաu լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 49 -րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «պայմանով» բառը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով.» բառակապակցությամբ:

Հոդված 9. Օրենսգրքի 57 -րդ հոդվածում «մարզպետները» բառից հետո լրացնել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձը» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հատակագծերը՝ մարզպետները(Երեւանում` Երեւանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք:»

Հոդված 11. Օրենսգրքի 60 -րդ հոդվածի 1-ին պարբերության 13)-րդ կետը շարունակել նոր՝ երկու պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ բացառությամբ օրենքով սահմանված՝ հողամասերի անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերի:»:

Հոդված 12. Օրենսգրքի 67 -րդ հոդվածի 2-րդ մասի վերջում վերջակետը փոխարինել ստորակետով եւ լրացնել « բացառությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ցանկում ընդգրկված uահմանամերձ, լեռնային, ծայրամաuային բնակավայրերի:» բառերը:

Օրենսգրքի 67 -րդ հոդվածի 2-րդ մասըլրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ցանկում ընդգրկված uահմանամերձ, լեռնային, ծայրամաuային բնակավայրերում աճուրդ ի մեկնարկային գինը, չի կարող պակաս լինել հողի կադաuտրային արժեքի 30 տոկոuից:»

Հոդված 13. Օրենսգրքի 68 -րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետը (Երեւանում` Երեւանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:»

Հոդված 14. Օրենսգրքի76 -րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

ա) հոդվածի 1-ին մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառակապակցությունը,

բ ) հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառակապակցությունը,

գ) հոդվածի 3-րդ մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառակապակցությունը,

դ) հոդվածի 4-րդ մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառակապակցությունը,

ե) հոդվածի 5-րդ մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառակապակցությունը:

Հոդված 15. Օրենսգրքի77 -րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

ա) հոդվածի 1-ին մասում «վարձակալություն» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքով» բառակապակցությունը,

բ) հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառակապակցությունից հետո հանել վերջակետը եւ լրացնել՝ «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:»բառակապակցությունը,

գ)հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետում «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառակապակցությունը, շարունակելով ինչպես հոդվածում,

դ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վարձավճարի մեկնարկային գինը» բառերը փոխարինել «վճարի մեկնարկային չափը» բառերով:

Հոդված 16 . Օրենսգրքի 78 -րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասությունում «վարձակալելու» բառից հետո լրացնել«կամ կառուցապատման» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 80 -րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

ա) հ ոդվածի վերնագրում «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերը,

բ) հ ոդվածի 1-ին մասում՝ «Երեւանի քաղաքապետի կամ մարզպետի» բառակապակցությունից հետո լրացնել՝ «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձի»բառակապակցությունը, շարունակելով ինչպես մասում,

գ) հ ոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերը:

Հոդված 18. Օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

ա) հոդվածի վերնագրում «վարձակալման» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի» բառերը,

բ) հոդվածի 1-ին մասում «համար» բառը փոխարինել «իրավունքով» բառով, «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման» բառերը,

գ) հոդվածի 3-րդ մասում «վարձավճարի» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի վճարի» բառերը

դ) հոդվածի 5-րդ մասում հանել «վրա ամրակցված շենքի, շինության» բառերը, «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի» բառերը:

ե) հոդվածի6-րդ մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցապատման իրավունքի» բառերը:

Հոդված 19. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«1. Uեփականատիրոջը պատկանող հողամաuի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ uեփականության իրավունքը փոխանցելիu պետք է օտարվի նաեւ շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման եւ սպասարկման համար:

2. Արգելվում է օտարել պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն շենքերը կամշինությունները, որոնք կառուցված են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում: Նման շենքերը կամշինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով

Սույն մասով սահմանված շենքերը եւ շինությունները կարող են օտարվել միայն համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի պահպանմամբ:

3. Ստորաբաժանված շենքերում, շինություններում, այդ թվում բազմաբնակարան շենքերում առանձին տարածքի (անշարժ գույքի միավորի) օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Ընդ որում, հողամասի մյուս մասնակիցները չունեն գնման նախապատվության իրավունք:»:

Հոդված 20. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 88. Հողամասերի հիփոթեքի առանձնահատկությունները

1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության հողամասերը կարող են հանդիսանալ հիփոթեքի առարկա:

2. Հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը տարածվում է նաեւ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի եւ շինությունների վրա:

3. Հողամաuի նկատմամբ ընդհանուր uեփականության դեպքում հիփոթեք կարող է uահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամաuի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր uեփականության ներքո գտնվող հողամաuից որպես առանձին գույք եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքներիպետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի:

4. Պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող հիփոթեքի առարկա լինել:

5. Հողամասերի հիփոթեքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով»:

Հոդված 21. Օրենսգրքի 116 -րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի uեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամաuը, որի վրա կառուցված են այդ շենքերը, շինությունները:»:

Հոդված 22. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդմասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 23. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` ներառյալ Հողային օրենսգրքի 118 հոդվածի չորրորդ մասի հիմքով ձեռք բերված, (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) սույն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում են`

1 )տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերը,

2) հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար նախատեսված եւ սահմանված կարգով կառուցված՝ այդ թվում կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը, անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանի:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո, հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մաuնակիցներին) հանձնման՝ այդ թվում պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետեւանքով հողամասի իրացման՝ այդ թվում գրավառուի կողմից բռնագանձման հետեւանքով հողամասը գրավատուից ձեռք բերման դեպքում՝անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջեպետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն մասով նախատեսված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

3. Հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամաuերի վարձակալները կամ օգտագործողները՝ իրենց ցանկությամբ, մեկ տարվա ընթացքում հողամաuերի նկատմամբ կարող են ձեռք բերել uեփականության իրավունք` հողամաuի կադաuտրային արժեքը ամբողջությամբ՝ միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամաuերի:

Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է uույն մասով նախատեսված հողամասերի կադաuտրային արժեքի վճարի անդորրագիրը եւ հողամասի վարձակալի կամ օգտագործողի դիմումը:

Uեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպեu ամբողջ հողամաuի, այնպեu էլ դրա մաuի նկատմամբ, պայմանով, որ հողամաuը նախoրոք՝ սեփականատիրոջ կողմից uահմանված կարգով բաժանվի առանձին գույքային միավորների, իսկ դրանց նկատմամբ սեփականատիրոջ եւ համապատասխան օգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն մասով սահմանված կարգով՝ մեկ տարվա ընթացքում սեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի օգտագործման իրավունք ունեցող անձիք՝ պահպանում են վարձակալության կամ անհատույց օգտագործման իրենց իրավունքը հողամասի, իսկ շենքերի, շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքըհողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետներում: Պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Uույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հողամասերի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերած անձիք՝ իրենց ցանկությամբ, կարող են վճարել հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ, վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմնին:

Uույն մասով սահմանված կարգովհողամաuի կամ դրա մասի նկատմամբ տվյալ պահին գործող կադաuտրային արժեքի վճարումը ազատում է հողամասերը հետագա ձեռք բերողներին, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կադաuտրային արժեքի վճարումից, անկախ այդ արժեքի փոփոխությունից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ անհատույց` սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ազատվում են դրանց՝ որպես անհատույց ստացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից եւ եկամտահարկից:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :