Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Պ-560-14.04.2020-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բնօրինակը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 2. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 5. 186-րդ հոդվածի 2-րդ մասում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» արտահայտությամբ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: