Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-463-04.02.2020,09.04.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 393-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաեւ ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ նրանում դեղի հերթական համարը»:

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասում «համարին» բառից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաեւ ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին եւ նրանում դեղի հերթական համարին» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմապիտակները պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաեւ դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ նրանում դեղի հերթական համարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից: