Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5428-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարարդրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 7. Պետական կառավարումը եւ վերահսկողությունը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

1. Պետական հակահրդեհային ծառայությունն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:

2. Հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա համապատասխան տեսչական մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝ 3-րդ պարբերությունում  «պետական հակահրդեհային ծառայությունը» բառերը փոխարինել  «հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»  բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր  խմբագրությամբ՝

«Հոդված 10. Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական հաշվառումը

Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառումը կատարում են հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված: Հրդեհների եւ դրանց հետեւանքների  պետական միասնական հաշվառման  կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «բդ» կետը շարարդրել նոր խմբագրությամբ. «բդ. հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին.»:

Հոդված 6. Օրենքի 13-հոդվածի՝

1. վերնագում «պետական հրդեհային տեսչությունը» բառերը փոխարինել՝ «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»  բառերով:

2. 3-րդ պարբերությունից հանել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերը:

3. 4-րդ պարբերությունում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

4. 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների ձեւերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների եւ տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:»

Հոդված  7. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում եւ ամբողջ տեքստում «պետական հրդեհային տեսչության» բառերը իր հոլովաձեւերով փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով,

2. 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

3. 5-րդ պարբերությունում «լիազորված» բառը փոխարինել  «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով,

4. 7-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները եւ կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար՝ նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացնելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով,

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերը:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «պետական հակահրդեհային ծառայությանը» բառերից հետո լրացնել «եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով,

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի»  բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: