Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-519-20.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 277.1-ին  հոդվածով.

«Հոդված 277.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը

1. Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը« որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում,

պատժվում է կալանքով մինչև երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով  այն հանգամանքը« որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն« որի շրջանակներում անձանց հիմնական իրավունքները ենթարկվում են որոշ ժամանակավոր սահմանափակումների։ Սակայն ներկայումս օրենսդրությամբ բացակայում են նշված սահմանափակումների խախտման իրավական հետևանքները։ Ուստի անհրաժեշտ է քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող նորմների միջոցով ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կագը։

Խնդիրը նրանում է« որ ներկա դրությամբ համաճարակի կանխարգելման և դրա հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով անձինք ենթարկվում են մեկուսացման և ինքնամեկուսացման։ Տեղեկատվության հրապարակման և տարածման որոշ սահմանափակումներ են նախատեսված զանգվածային լրատվության միջոցների« ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Գործնականում միշտ չէ« որ հնարավոր է լինում առանց իրավական պատասխանատվության միջոցների կիրառման ապահովելու նշված պահանջների պատշաճ կատարումը։ Հիվանդ և վարակի տարածման վտանգ կրող անձինք հաճախ հրաժարվում են մեկուսանալ կամ ինքնամեկուսանալ։ Արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի հետագա տարածումը։

 2.  Կարգավորման նպատակը և բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է պաստասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները չպահպանելու համար։ Կարգավորվում է նաև պատասխանատվությունը արգելված տեղեկատվության հրապարակման և տարածման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված պահանջները խախտելու համար։  

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար« որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները« անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը և դրա միջոցով կկանխվի բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն կառաջացնի: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: