Armenian ARMSCII Armenian
Կ-4284-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 109-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքերով դադարեցնելու դիմումը կարող է հիմնված լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած նյութերի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 141-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը`

ա. «հավաստող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության եւ օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` տասնօրյա ժամկետում  խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»:

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում` այն ժամկետում, որ ապահովվի  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:»:

Հոդված 3. Օրենքի 144-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը `

ա. «հավաստող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ թեկնածուի կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության եւ օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` տասնօրյա ժամկետում դրա վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»:

2) 6-րդ մասը «նիստերում» բառից հետո լրացնել  «` այն ժամկետում, որ ապահովվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը:» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: