Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5891-17.05.2005-ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածի`

1) վերնագրում «հսկողություն» բառը փոխարինել «վերահսկողություն» բառով.

2) առաջին մասում «հսկողությունն» բառը փոխարինել «վերահսկողությունն» բառով.

3) երրորդ մասում «հսկողության» բառը փոխարինել «վերահսկողության» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Մուտքն ու ելքը պատիժը կատարելու վայրեր

1. Պատիժը կատարող հիմնարկ մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

2. Առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) մարդու իրավունքների պաշտպանը.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները.

7) պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

3. Պատիժը կատարող հիմնարկ մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության:»:

Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասում «քրեակատարողական տեսչությունը (այսուհետ` քրեակատարողական տեսչություն)» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ հոդված չորրորդ մաում, 27-րդ հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերում, 32-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերում, 33-րդ հոդվածի երրորդ մասում, 34-րդ հոդվածի առաջին մասում, 35-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում, 41-րդ հոդված առաջին եւ երրորդ մասերում, 43-րդ հոդված չորրորդ մասում,46-րդ հոդվածի երկրորդ եւ չորրորդ մասերում, 117-րդ հոդվածի երրորդ եւ հինգերորդ մասերում, 118-րդ հոդված առաջին եւ երկրորդ մասերում, 120-րդ եւ 129-րդ հոդվածներում, 130-րդ հոդվածի առաջին, երրորդ եւ չորրորդ մասերում եւ 132-րդ հոդվածի առաջին մասում «քրեակատարողական տեսչությունը» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 26-րդ հոդվածի առաջին մասում, 28-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում, 29-րդ հոդվածի երկրորդ մասում, 31-րդ հոդվածի 2-րդ կետում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում, 42-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում եւ 131-րդ հոդվածի երկրորդ մասում «քրեակատարողական տեսչության» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերով:

Հոդված 6 . Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 29-րդ հոդվածի երկրորդ մասում, 31-րդ հոդվածի 3-րդ կետում, 33-րդ հոդվածի առաջին մասում, 34-րդ հոդվածի երկրորդ մասում, 42-րդ հոդվածի չորրորդ մասում, 44-րդ հոդվածի առաջին մասում եւ 130-րդ հոդվածի երրորդ մասում «քրեակատարողական տեսչությանը» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասում, 42-րդ հոդվածի առաջին մասում, 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում եւ 117-րդ հոդվածի երկրորդ մասում «քրեակատարողական տեսչություն» բառերը փոխարնել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 34-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմնանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասում «քրեակատարողական տեսչությունից» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումից» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 46-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում, 117-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 131-րդ հոդվածի առաջին մասում «քրեակատարողական տեսչությունում» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 83-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատապարտյալի բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Դատապարտյալի բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 12. Օրենսգրքի 100-րդ հոդվածի

1) առաջին մասի «այդ նպատակով ստեղծված» բառերը փոխարինել «գործող տեղաբաշխման հանձնաժողովը» բառերով,

2) երկրորդ մասիցհետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«3. Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից»:

Հոդված 13. Օրենսգրքի 101-րդ հոդվածի «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում այդ նպատակով ստեղծված» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 120-րդ հոդվածում «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերը փոխարինել«Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 132-րդ հոդվածի երկրորդ մասում «քրեակատարողական տեսչության պետը» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ղեկավարը» բառերով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: