Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-587-13.05.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի`

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
  «2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ                
1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում 
ԿՄ
Պ
-
-
-
-
-

բ) 16-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
 
«4. Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների կազմակերպում
ԿՄ
Բ
-
-
-
-
-

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Քիմբերլի Գործընթացի Հավաստագրման ծրագրի դրույթներից ինչպես նաեւ մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների կազմակերպման եւ կանոնակարգման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2002թ դեկտեմբերի 19-ի N2081-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը միացել է Քիմբերլի Գործընթացի Հավաստագրման ծրագրին, որի հիմնական նպատակն է չմշակված ալմաստների ապօրինի շրջանառության կանխարգելումը: Միանալով ծրագրին Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ծրագրով սահմանված բոլոր պահանջների կատարման ապահովումը: Համաձայն վերոհիշյալ ծրագրի 2-րդ հավելվածի 13-րդ կետի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների բոլոր գնորդները, վաճառողները, ներմուծողները, արտահանողները, փոխադրողները եւ սուրհանդակային ծառայությունները պետք է հաշվառվեն եւ լիցենզավորվեն յուրաքանչյուր մասնակից երկրի համապատասխան լիազորված մարմնի կողմից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների կազմակերպման եւ կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգը երկաթուղային եւ օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրումների կազմակերպման մասով կանոնակարգվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, իսկ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ հաստատված կարգով, ապա մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների կազմակերպումն, առհասարակ չի կանոնակարգված, ըստ էության, այդ գործունեությունն առ այսօր իրականացվում է անկատար իրավական հիմքերով:

Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ լիցենզավորման բուն նպատակներով, այն մասով, ինչ մասով դա առնչվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունից օգտվող քաղաքացիների կյանքի անվտանգությանը եւ առողջության պահպանմանը:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առաջացնում է «Պետական տուրքի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրենքի նախագծի ընդունումն իրավական այլ ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում: