Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-455-29.01.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին »  2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 41-րդ հոդվածի՝

1. 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «17)»-րդ կետով՝

«17) բացառապես ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող՝ մինչեւ 50 մլն. ՀՀ դրամ եւ արտարժույթով արտահայտված նշված գումարին համարժեք չափին համապատասխանող քաղաքացիաիրավական գործեր ունեցող ԵԱՏՄ մասնակից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)  պետությունների ռեզիդենտ համարվող անձանց:»

2. 6-րդ մասում՝  «5-րդ մասում նշված անձանց`» բառերից հետո ավելացնել՝ «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի 17)-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումը վերաբերում է ԵԱՏՄ մասնակից պետությունների ռեզիդենտ անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)՝ բացառապես ձեռնարկատիրական գործունեության ժամանակ ծագող վեճերի լուծման նպատակով իրականացվող քաղաքացիաիրավական գործերին: Առաջարկվում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն: Հարկ է նշել, որ իրավակիրառ պրակտիկայում ԵԱՏՄ մասնակից պետությունների կողմից նման արտոնություն նախատեսված չէ եւ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից օրենքի նախագծով առաջարկվող դրույթի ընդունումը միանշանակ կծառայի որպես առաջադեմ պրակտիկա եւ իր դրական ազդեցությունը կունենա փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու գործում::

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝    Սերգեյ Բագրատյան )

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում լրացումներ կատարելու մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Ազգային ժողովի պատգամավորներ՝          Սերգեյ Բագրատյան
                                                                            Միքայել Մելքումյան
                                                                              Դավիթ Մանուկյան
                                                                              Ջանիբեկ Հայրապետյան
                                                                              Քաջիկ Գեւորգյան