Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3851-21.11.2019,16.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում`

ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը».

գ. «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը».

դ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե. «ե» ենթակետը «մասին» բառից առաջ լրացնել «տեսակի» բառով.

զ. «զ» ենթակետում «ժամկետները» բառից հետո լրացնել «, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը» բառերով, իսկ «որոշիչ» բառը փոխարինել «իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչ» բառերով.

է. «ժ» ենթակետից հանել «նոտարական» բառը, իսկ «նոտարին հասցեագրած» բառերը փոխարինել «գրանցում կատարելու համար ներկայացվող» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «անդորրագրի հաստատված վճարման հանձնարարականի բնօրինակը» բառերը փոխարինել «անդորրագիրը» բառով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասում «Այն դեպքերում, երբ հնարավոր է որոշիչ ճշգրիտ տվյալների միջոցով որոշակիացնել շարժական գույքը, ապա» բառերը փոխարինել «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում» բառերով, իսկ «այդ» բառը փոխարինել «շարժական գույքի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշներով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաեւ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները).».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) գրանցման համարը:»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.

«Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու եւ ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:»:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որը ենթակա է նոտարական վավերացման» բառերը փոխարինել «եթե համաձայնություն ներկայացնելու պահանջը նախատեսված է պայմանագրով:»:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 22-րդ հոդվածի 1-ին մասը «գույքի համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված գրանցումների նկատմամբ:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ