Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4151-06.12.2019-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 66-րդ հոդվածում.

1) վերնագրում «տրանսպորտային» բառից հետո լրացնել «եւ հանգստի» բառերը.

2) լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում: