Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-408-05.12.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ


«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (2010Թ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կոնվենցիայի վավերացման դեպքում առաջանալու է օրենքի փոփոխություն նախատեսող դրույթներ:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (2010Թ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կոնվենցիայի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում:

Կոնվենցիան համատեղ մշակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) կողմից 1988 թվականին եւ լրամշակվել է համապատասխան Արձանագրության տեսքով 2010 թվականին: Կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է եզակի բազմակողմ գործիք, որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձեւաչափերը հարկումից խուսափելը կանխելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Կոնվենցիայի հիմնական նպատակն է՝ ստեղծել միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարելագործման համար` միեւնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները: Կոնվենցիան իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձեւերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում եւ այլն:

Կոնվենցիայով ստորագրող կողմ հանդիսացող պետությունները պարտավորվում են միմյանց տրամադրել հարկային հարցերով վարչական աջակցություն: Նշված աջակցությունը իրականացվում է տեղեկությունների փոխանակումը, աջակցությունը բռնագանձման գործընթացներում եւ փաստաթղթերի հանձնումը:

Կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների հետ հարկային հարցերով փոխգործակցության միջոցով նվազեցնել հարկեր վճարելուց խուսափելու կամ հարկերը թաքցնելու դեպքերը, ինչպես նախ բացահայտել նախկինում թույլ տրված նմանատիպ խախտումները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոնվենցիայի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կոնվենցիայով եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն :

Միաժամանակ, Կոնվենցիայի 26-րդ հոդվածը պարունակում է ծախսերի ավելացման հանգեցնող դրույթ: Մասնավորապես, նշված հոդվածի «բ.» կետով սահմանվում է, որ, եթե Կողմերի փոխհամաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա աջակցության տրամադրման հետ կապված բոլոր չնախատեսված ծախսերը կրում է դիմող պետությունը: Նշված ծախսերի հետ կապված պարտավորություններ «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ներառված չեն:


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ


31 հոկտեմբերի 2019 թվականի N 1504 - Ա

«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 1
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 1988 թվականի հունվարի 25-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված), օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1504-Ա որոշումը, կոնվենցիայի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, կոնվենցիայի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (3 դեկտեմբերի 2019 թվականի, ՍԴՈ-1490):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ