Armenian ARMSCII Armenian
Կ-29252-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  2013 թվականի մայիսի 20-ի ՀՕ-57-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «կառավարման» բառը:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի  3-րդ մասում «Պետական» բառը փոխարինել «Պետական մարմնում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: