Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-29233 -23.09.2019,03.12.2019-ՊԻ-011
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ եւ 55-րդ կետերում, 6-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «բնագավառում պետական կառավարման լիազոր» բառերը փոխարինել «հարցերով լիազորված պետական կառավարման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ե. ենթակետում «պետական կառավարչական հիմնարկները» բառերը փոխարինել «պետական մարմինները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: