Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-29222 -23.09.2019,03.12.2019-ՊԻ-011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի՝

1) վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «աշխատանքների կազմակերպումը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի եւ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:»:

3) 2-րդ մասից հանել «Աշխատակազմի կառուցվածքը» բառերը, իսկ «աշխատակազմի գործունեության» բառերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքների» բառերով,.

4) 2-րդ մասի 2-րդ նախադասության «Աշխատակազմի աշխատակիցների» բառերը փոխարինել «Հանձնաժողովի աշխատողների» բառերով:

5) 3-րդ մասի «Հանձնաժողովի աշխատակազմի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «բ» կետի «իր կողմից նշանակվող աշխատակիցներին» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նահագահի խորհրդականին, օգնականին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին եւ գլխավոր քարտուղարին» բառերով

 2) 1-ին մասի է) կետից «աշխատակազմի» բառերը հանել, իսկ «աշխատակիցներ» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «աշխատողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով.

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասությունում «աշխատակազմին» բառը փոխարինել «աշխատողներին» բառով:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատակիցներն» բառը փոխարինել «աշխատողներն» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: