Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2891-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի(այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) օրենքով նախատեսված դեպքերում տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նշանակության   ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից եւ ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրատեսակների իրացման թույլտվություն.»:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը 2-րդ կետից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  3-րդ կետով.

3) աջակցում է առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության քարոզչության եւ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: