Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) օտարերկրացի այն մարզիկները, ովքեր՝ ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

1. 12.05.2016թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 493-Ն որոշումը «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու եւ մերժելու կարգը եւ ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը եւ չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» (այսուհետ նաեւ՝ ՈՐՈՇՈՒՄ):

2. ՈՐՈՇՄԱՆ գործողության ժամկետը ՀՀ կառավարության կողմից 11.08.2016թ-ին ընդունված թիվ 827-Ն որոշմամբ կասեցվել է մինչեւ 2018 թվականի հունվարի 01-ը, այնուհետեւ՝

2.1.ՀՀ կառավարության կողմից 21.12.2017թ-ին ընդունված թիվ 1682-Ն որոշմամբ տվյալ կասեցումը երկարացվել է մինչեւ 2019 թվականի հունվարի 01-ը:

3. ՈՐՈՇՄԱՆ ուժի մեջ մտնելու հետեւանքով ստեղծվել է մի իրավիճակ, որը խոչընդոտում է ակումբների բնականոն գործունեությանը եւ ստեղծում է անելանի եւ ռիսկերով լի բազում իրավիճակներ, որոնք ցանկանում ենք մանրակրկիտ ներկայացնել Ձեզ:

Որոշման Հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերի համաձայն՝

4. Օրինակ՝ այսինքն օտարերկրյա ֆուտբոլիստի համար աշխատանքային թույլտվություն ստանալու համար գործատուները՝ ՀՀ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները ստիպված են իրենց գործունեությունը թիմերում օտարերկրյա ֆուտբոլիստների ներգրավման մասով կասեցնել մինչեւ չսպառեն ՀՀ կառավարության կողմից առաջադրված վերոնշյալ պահանջները, եւ, ըստ էության, ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կողմից ֆուտբոլիստների միջազգային տեղափոխության (տրանսֆերի) համար սահմանված ժամանակահատվածը կրճատվում է նվազագույն դեպքում ՏԱՍԸ աշխատանքային օրով: Նշվածը բացատրվում է հետեւյալ կերպ՝

4.1.Օտարերկրյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ցանկություն հայտնող ակումբը (գործատուն) պարտավոր է անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով դիմել ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու նպատակով՝ ներկայացնելով թափուր աշխատատեղի նկարագիրը՝ համաձայն N 1 ձեւի,

4.2.վերը նշված տեղեկատվությունն ստանալուց հետո ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆԳ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ 1) այն մուտքագրում է զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարան. 2) կատարում է տվյալների համադրում եւ դրա արդյունքում տվյալ թափուր աշխատատեղին համապատասխանող աշխատանք փնտրող անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) ուղեգրում գործատուի մոտ:

4.3.Գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության (որը բնականաբար լինելու է հաշվի առնելով յուրաքանչյուր ակումբի կողմից նախորոք իրականացված լայնածավալ սելեկցիոն աշխատանքները) (...) դեպքերում գործատուն անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով ՀԻՆԳ աշխատանքային օրը լրանալուց հետո եւս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է ներկայացնում Որոշման N 3 հավելվածով սահմանված ցանկում ներառված փաստաթղթերը` կոնկրետ օտարերկրացի ֆուտբոլիստի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվություն ստանալու համար (արդեն ստացվեց 10 աշխատանքային օր):

4.4.Վերը նշված գործողությունները պատշաճ կերպով իրականացնելուց հետո նախարարը կամ նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն (տվյալ դեպքում ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ զբաղվածության պետական գործակալության) ընդունում է որոշում` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար գործատուի առաջարկած կոնկրետ ժամկետով գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին` աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Վերը նշվածից հետեւում է, որ ամբողջ գործընթացի տեւողությունը նվազագույն դեպքում կազմում Է 10-15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբները պարտավոր էին կամ կարող էին իմանալ, թե կոնկրետ որ օտարերկրյա ֆուտբոլիստներն են իրենց անհրաժեշտ, արդեն իսկ վարած լինեն բանակցությունները եւ մինչեւ տրանսֆերտային պատուհանի սկիզբը եւ հաստիքը համալրելու դիմումը ներկայացրած լինեն հինգ աշխատանքային օր առաջ: Բնականաբար, հաշվի առնելով ֆուտբոլի միջազգային բնույթը, անկանխատեսելիությունը եւ աշխատաշուկայի անորոշությունը, գտնում ենք, որ նշվածը ոչ միայն հնարավոր չէ փաստացի իրագործել, այլ նաեւ այդպիսի աշխատելաոճը չի բխում ֆուտբոլի զարգացման շահերից, տրամաբանությունից եւ մշակված քաղաքականությունից:

6. Նշվածից հետեւում է, որ ձմեռային տրանսֆերտային պատուհանի ժամանակ ՀՀ ակումբները ունեն ոչ թե փետրվարի 1-ից մինչեւ 15-ը ընկած ժամանակահատված օտարերկրյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կազմակերպելու եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնելու համար մինչեւ փետրվարի 28-ի փոխարեն, քանի որ փետրվարի 28-ից 10 աշխատանքային օր հաշվարկելիս ընդգրկվում է 4 ոչ աշխատանքային օր, ընդ որում այս հաշվարկը ներառում է հիպոթետիկ այն դեպքը, երբ նախարարը կամ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ զբաղվածության պետական գործակալության պետն ընդունի որոշում կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար գործատուի առաջարկած կոնկրետ ժամկետով գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին այն ստանալու նույն օրը:

7. Այսպես, օրինակ՝ Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նշվեց, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ստանալով թափուր աշխատատեղի հայտը, գործատուի մոտ է ուղեգրում համապատասխան աշխատանք փնտրող անձանց, եւ միայն գործատուի կողմից մերժում ստանալու դեպքում վերջինս իրավունք է ստանում դիմելու ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ եւ առաջարկելու իր թեկնածուին:

7.1 Ի լրումն վերը նշված առանձնահատկության, ցանկանում ենք հայտնել հետեւյալը՝ ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրներում, որոնց վրա տարածվում են Կանոնակարգի նորմերը, այսինքն՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ գործում է պայմանագրի գործողության ժամկետի մինչեւ 5 տարվա կանոնը, այսպես՝ «Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության» ՖԻՖԱ-ի կանոնակարգի (այսուհետ նաեւ՝ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ) 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝


Առաջին հայացքից թվում է թե իրավական արգելք չկա ավելի երկար ժամանակահատվածով աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար, բայց լիազոր մարմնի, այսինքն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից վարվող քաղաքականությունը վկայում է հակառակի մասին, դիմումատու ֆուտբոլային ակումբներիս՝ բոլորիս աշխատողների համար թույլտվությունը տրամադրվել է մեկ տարի ժամկետով: Այսինքն նկատելի է, որ տվյալ նորմը գործադրող, այսինքն քաղաքականությունն իրականացնող մարմինը աշխատանքի թույլտվության տրամադրման ժամկետը դիտարկում է վերը նշվածի օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո, այսինքն՝ ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման ժամկետի հետ համատեղ, հաշվի չառնելով որեւիցե առանձնահատկություն:

Ենթադրենք հինգ տարի շարունակ ՀՀ ակումբները իրականացնում են օտարերկրյա ֆուտբոլիստների տեղափոխությունը՝ անվերապահորեն պահպանելով ՈՐՈՇՄԱՆ պահանջը: Հինգ տարի հետո «ՖԻՖԱ Տրանսֆերների Համադրման Համակարգի» կողմից շարունակաբար իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզ արձանագրվելու է, որ բոլոր ֆուտբոլիստները Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել մեկ տարի ժամկետով, որն իր հերթին առաջացնելու է հարց՝

ՎԵրոնշյալը ֆուտբոլ մարզաձեւի մասով դիտարկվում է որպես օրինակ, որը վերաբերվում է նաեւ ՀՀ-ում առկա մյուս մարզաձեւերին:

Խտրականություն.

10.12.1948թ-ին ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

03.05.1996 թվականին Ստրաստբուրգում ընդունված «վերանայված Եվրոպական սոցիալական խարտիա»-ի


ՀՀ Սահմանադրության՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝

«Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Վերը նշված պարզ օրինակով հստակ արձանագրվում է օտարերկրյա ֆուտբոլիստի, այսինքն՝ այլ քաղաքացիություն ունեցող անձի կամ, այլ կերպ ասած՝ ոչ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի համար վրա հասնող վատթարացնող հետեւանքը ի համեմատ այլ ՀՀ քաղաքացու, քանի որ վերջինս հնարավորություն չունի միանալ գործատուին հիպոթետիկ օրինակով փետրվարի 16-ից հետո առանց դրդելով վերջինիս վարչական իրավախախտման: Նշվածի հետեւանքով չապահովվեց 03.05.1996 թվականին Ստրաստբուրգում ընդունված «վերանայված Եվրոպական սոցիալական խարտիա»-ի վերը նշված նորմերով ամրագրված յուրաքանչյուր անձի համար մասնագիտական ուղղվածությանը համապատասխան իր անձնական շահերը եւ ընդունակությունները բավարարող որեւէ աշխատանք ընտրելու հնարավորությունների իրավունքի երաշխիքն առանց խտրականության որեւէ հիմքի, մասնավորապես՝ ազգային կամ սոցիալական ծագման եւ օտարերկրյա քաղաքացի լինելու կարգավիճակի: Խախտվեց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր ոչ ՀՀ քաղաքացի ֆուտբոլիստի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների իրավունքը ՀՀ-ում «գրանցման ժամանակահատվածում», եւ, որպես հետեւանք, սահմանադրի առջեւ չպահպանվեց ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված յուրաքանչյուր անձի աշխատանքի ազատ ընտրության իրավունքն ապահովելու պարտավորությունը:

Գտնում ենք, որ վերը նշված խտրականությունը, ըստ տեսակի՝ «ուղղակի» խտրականություն է, քանի որ անբարենպաստ, նվազ բարենպաստ, վերաբերմունքի հիմքում ընկած է որոշակի հատկանիշ, այն է՝ քաղաքացիության եւ ազգային ծագումը: Այսինքն՝ այն հարցին թե, արդյո՞ք օտարերկրյա մարզիկների նկատմամբ կցուցաբերվեր այլ վերաբերմունք, եթե նա ունենար ՀՀ քաղաքացիություն, այո՛, կցուցաբերվեր, քանի որ «օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը եւ ՈՐՈՇՈՒՄԸ չէին խոչընդոտի նրան փետրվարի վերջին կամ ամառը՝ օգոստոսի վերջին ՀՀ ում աշխատանք ունենալու հնարավորությանը: Վերջիվերջո, գտնում ենք, որ օտարերկրացի մարզիկների նկատմամբ ՈՐՈՇՄԱՆ կիրառումը չի բխում նույն «օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նորմով ամրագրված հավասար իրավունքների ապահովման տրամաբունությունից արդեն իսկ նշված հիմնավորմամբ:

Գտնում ենք, վերը նշված հիմնավորումները բավարար են օտարերկրացի մարզիկների նկատմամբ ՈՐՈՇՄԱՆ ներգործությունը, որպես ՀՀ աշխատանքային օրենսդրության «անկախ քաղաքացիությունից աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության» սկզբունքի խախտում, առանձին դիտարկման եւ վերլուծության առարկա չդարձնելու համար:

Կարգավորման գործոն.

Ենթադրելի է, որ ՈՐՈՇՄԱՆ ուժի մեջ մտնելու հանգամանքը եւ հետապնդող նպատակը ՀՀ-ի աշխատաշուկան կարգավորելն է, որը բխում է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի նորմից, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաեւ առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը»: Նշված նորմը հստակ նշում է ամբողջ ինստիտուտի նպատակը, այն է՝ ՀՀ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու առաջնահերթությունը օտարերկրացիների նկատմամբ:

Հաշվի առնելով ամբողջ վերը նշվածը՝ հիմնավոր ենք համար «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու առաջարկը, տվյալ նախագծի ընդունումը կվերացնի ներքոհիշյալ խոչընդոտները եւ կնպաստի տվյալ ոլորտի զարգացմանը, քանի որ որպես առաջացած խնդրի լուծում, առաջարկում ենք սպորտի ոլորտում սահմանել բացառություն՝ «օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ»:

Արդյունքում , նշված եղանակով սպորտի բնագավառում կընձեռնվի իրավական հնարավորություն կնքել աշխատանքային պայմանագիր, արտասահմանից ժամանած օտարերկրյա պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող մարզիկների հետ, որից հետո նրանք կազատվեն աշխատանքի թույլտվություն ստանալու պարտադիր պահանջից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ