Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-358-13.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 07-ի ՀՕ-144-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով.

«4) չի պահպանել սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը:»

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 07-ի ՀՕ-144-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

Նորմն իր բնույթով իմպերատիվ է եւ ենթակա է պարտադիր կատարման, սակայն նորմի կիրառման պետական հարկադրանքի երաշխքիը բացակայում է:

Նախագծով առաջարկվում է որպես նորմի կիրառման պետական հարկադրանք սահմանել Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



12  նոյեմբեր  2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ   ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա'ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հանրային խորհրդի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը։

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Հարգանքով՝ Արման Բաբաջանյան