Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5651-19.04.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (5 մարտի 2002 թվական, ՀՕ-309, այսուհետ` Օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.

1. 18-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի «ա» կետում «զորքերը» բառը փոխարինել «ստորաբաժանումները» բառով,

բ) 2-րդ մասում «զինված ուժերի եւ» բառերը հանել,

2. 19-րդ հոդվածի`

ա) վերնագրում եւ տեքստում «զորքեր» բառն ու դրա հոլովաձեւերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով եւ դրա հոլովաձեւերով,

բ) 1-ին մասում «լիազորված» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Օրենքների նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ բխում է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի նիստի N 45 արձանագրային որոշման պահանջներից եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող 1977 թվականի հունիսի 8-ի Միջազգային զինվորական հակամարտություններին վերաբերող Ժնեւյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի մարտին) դրույթների համաձայն քաղաքացիական պաշտպանության խնդիրները կարող են իրականացվել զինված ուժերի ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ, իսկ 67-րդ հոդվածը թույլ է տալիս քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը դնել զինված ուժերի անձնակազմի եւ զինվորական ստորաբաժանումների վրա, ինչը հնարավորություն է ընձեռում «քաղաքացիական պաշտպանության զորքեր» տերմինը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ» տերմինով: