Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-3461 -07.11.2019-ԳԿ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի ?այսուհետ` Օրենք? 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ հիմնական դպրոց հանդիսացող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների անվանումների վերաբերյալ որոշումն ընդունվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի համաձայն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: