Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-562-18.04.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «ստեղծել» բառից հետո դնել վերջակետ, իսկ հաջորդող բառերը փոխարինել հետեւյալով. «Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության եւ հասարակական անվտանգության, անկարգությունները եւ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածները:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպում է իրավաբանական անձը, ապա կազմակերպիչ է համարվում այն ներկայացնելու իրավունք ունեցողը կամ իրավաբանական անձի կողմից կազմակերպչի պարտականությունը կատարելու համար լիազորված անձը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Ընդհանուր օգտագործման տարածքներում այլ միջոցառումների, ինչպես նաեւ ոչ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներն իրավունք ունեն այդ միջոցառումներն անցկացնել սույն օրենքով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառումների համար նախատեսված կարգով:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը եւ 3-րդ մասը:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 7-րդ մասի`

ա) 1-ին կետից հանել «եւ օրենքի այլ պահանջները» բառերը,

բ) հանել 3-րդ կետի «եւ դադարեցնել հրապարակային միջոցառումից բխող այլ գործողություններ» բառերը,

գ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) չխոչընդոտել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել նոր կետով.

«4) իր գործողություններում ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով, համաձայն « Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:».

2) 2-րդ մասի`

ա) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պարտավոր է ապահովել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը.»,

բ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) պարտավոր է իր գործողություններում ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով, համաձայն « Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արգելվում է հրապարակային միջոցառումների անցկացումը

1) կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը.

2) զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա.

3) Հանրապետության Նախագահի նստավայրից, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ից, Գազի ստորգետնյա պահեստարաններից եւ դրանց սպասարկման կառույցներից, «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից

այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով.

4) եթե դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն.

5) ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում, եթե խախտվում են այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի եւ օգտագործողի իրավունքները:».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով` լիազոր մարմնի կողմից:»:

Հոդված 8 . Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «իրազեկման» բառից առաջ ավելացնել «լիազոր մարմնին» բառերը.

2) 2-րդ մասում հանել «ճանապարհային երթեւեկության կանոնները, սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերի պահանջները,» բառերը եւ վերջին նախադասությունը.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

4) 4-րդ մասում «քաղաքապետին» բառից հետո դնել վերջակետ, հանել «այդ» բառը եւ «միջոցառումն» բառից առաջ ավելացնել «Իրազեկումը համարվում է օրինական եւ քննարկման ենթակա, եթե ներկայացված է» բառերը:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը, ստորագրված կազմակերպիչների կողմից, պետք է պարունակի

- զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը, սկիզբը եւ ավարտի մոտավոր ժամանակը, իսկ եթե նախատեսվում է նաեւ երթ, ապա երթի ուղին եւ մոտավոր ժամանակացույցը,

- կազմակերպիչների անձնագրային, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
Իրավաբանական անձի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է իրավասու մարմնի որոշումն այդ միջոցառումն անցկացնելու մասին:».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ եւ 3-րդ մասերը, ինչպես նաեւ հանել 4-րդ մասի 1-ին նախադասությունը.

3) 5-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Լիազոր մարմինը իրազեկման պատճենը ուղարկում է ոստիկանության համապատասխան մարմիններին:»:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի`

1)1-ին մասում «ժամը 12-ին» բառերը փոխարինել «մինչեւ ժամը 12-ը» բառերով եւ հանել վերջին նախադասությունը.

2) 4-րդ մասի առաջին նախադասության մեջ «Իրազեկման» բառը փոխարինել «Իրազեկումների» բառով: Երկրորդ նախադասության մեջ «Իրազեկման» բառից առաջ ավելացնել«Յուրաքանչյուր» բառը.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Իրազեկման քննարկման արդյունքում, եթե բացակայում են հոդված 13-ում նշված հանգամանքները, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մասին իրազեկումն ընդունվում է ի գիտություն: Հոդված 13-ում նշված հանգամանքների առկայության դեպքում որոշում է կայացվում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին:»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր մարմնի` հոդված 12-ում սահմանված կարգով ընդունված որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքերում, եթե`».

2)1-ին մասի 1-ին կետում «իրազեկման» բառից առաջ ավելացնել «Թերությունների մասին զգուշացվելուց հետո» բառերը.

3)ուժը կորցրած ճանաչել1-ին մասի 6-րդ կետը.

4)1-ին մասի վերջում ավելացնել հետեւյալ նախադասությունը. «Երթը կարող է արգելվել,եթե դրա տեւողությունն այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների եւ ազատությունների ոչ ողջամիտ սահմանափակմանը.».

5) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 8-րդ կետը.

6) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 7-րդ կետը.

7 ) 4-րդ եւ 5-րդ մասերից հանել «կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն » եւ «եթե այդպիսի հնարավորությունն առկա է » բառերը.

8) 4-րդ մասի առաջին պարբերությունում «7» թիվը փոխարինել «6» թվով եւ վերջում ավելացնել «, իսկ երթի դեպքում` այլ ձեւ (իրազեկման մեջ նշված վայրում եւ ժամին)» բառերը:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 5-րդ կետը եւ 3-րդ մասի 3-րդ կետը.

2) 1-ին մասի 1-ին կետում «իրազեկման» բառից հետո ավելացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերը.

3) 1-ին մասի 4-րդ կետից հանել «կազմակերպիչները կամ մասնակիցները» բառերը, «են խախտել» բառերը փոխարինել «է խախտվել» բառերով.

4 ) հանել 1-ին մասի 4-րդ կետի վերջին «կամ» , «Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված» բառերը 4-րդ մասից.

5) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել եւ դրա հետագա շարունակումը իրական վտանգ է ներկայացնում անձանց կյանքին, առողջությանը, պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաեւ կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: